Էդգարին Առողջապահության նախարարությունից պատասխանում են, որ նա իր վիրահատության համար պետպատվերի իրավունք չունի
Դիտել նաև
Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա
«Ի հեճուկս քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից»․ Արամ Վարդևանյան
Պառակտումի փորձերին մենք պետք է հավաքաբար ասենք՝ ոչ. Արամ Ա
ՔՊ-ականներն իրենց սրտի քահանայի համար «կլիենտուրա» են ապահովում
Տեր Արամը հարցաքննվել է
Էդգար Մարկոսյանն Արցախի հերոս է։ Կհիշեք իր պատմությունը, որ տանը խաբել էր, որ թիկունքում է, որպեսզի հարազատները չանհանգստանան ու տնեցիք հեռուստացույցով միամիտ են իմացել, որ իրենց որդին Արցախի հերոս է, 10 տանկ է խոցել։
Բոլորն ուրախ-զվարթ տարածում էին այդ լուրն ու հպարտանում։
Հետո պատերազմն ավարտվեց, ու ինչպես զոհերի հարազատները, ողջ մնացած հերոսներն էլ մենակ մնացին իրենց խնդիրների հետ։ Էսօր Էդգարին Առողջապահության նախարարությունից պատասխանում են, որ նա իր վիրահատության համար պետպատվերի իրավունք չունի, ու որ 2 անգամ արդեն վիրահատվել եք «էլ ինչ եք ուզում»... (գրառման հղումը՝ մեկնաբանություններում)։
Ու էսօր հերոսների միջոցներով լայքեր հավաքողներն ու իրանց տելեգրամ ալիքները գովազդողները լուռ են, չեն տարածում էս լուրը, քյար չունեն մեջը։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

