Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսվի. Զարուհի Փոստանջյան
Դիտել նաև
Ամեն օր նման մի առիթ տալիս է
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսվի։ Հայտնում է «Ազատություն»-ը:
Հիշեցնենք, Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում խոստանում է մայրաքաղաքի բյուջեից 15 հազարական դրամ հատկացնել այն քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից:
Փոստանջյանը պնդում է, որ Փաշինյանը կաշառքի մասին հայտարարություն է արել, և դա հիմք է, որպեսզի իրավապահները քրեական հետապնդում սկսեն նրա նկատմամբ։
Նշենք, որ Փաշինյանը երեկ առաջարկել էր Փոստանջյանին՝ դիմել իրավապահներին։

