Որևէ կոնսենսուս չկա. Այվազյանն անդրադարձավ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանին հրավիրելու հարցին
ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հայտնեց, որ որևէ կոնսենսուս չկա Ադրբեջանին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հրավիրելու հարցում: Այս մասին Այվազյանն ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Որևէ կոնսենսուս չկա ձեր նշած երկրին որևէ կարգավիճակով հրավիրելու նման միջոցառմանը»,- ասաց Այվազյանը: