Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի փաստաբանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրգործ. ՀՔԾ
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի փաստաբան Դավիթ Կարապետյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից:
Հիշեցնենք, որ փոխքաղաքապետը ձերբակալվել է ապրիլի 22-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով՝ Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով։ Գորիսից նրան տեղափոխել են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ էլ նրան ենթարկել են ֆիզիկական ու հոգեբանական բռնության։
Վերջինիս փաստաբան Դավիթ Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ, որտեղ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։