ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Մեր իրավապահները մոռացել են, որ իրենք ներկայացնում են պետություն, և դարձել են մեկ մարդու շահերի սպասարկու․ Էլինար Վարդանյան

Ակնհայտ է, որ ոստիկանությունը, և ընդհանրապես իրավապահ համակարգը լծված է մեկ մարդու ցուցումներն ու հրահանգները կատարելու գործին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով իրավապահ համակարգի աշխատանքին։

«Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին հաջորդած «մասկի շոուները», զանգվածային ձերբակալությունները, մարդկանց արժանապատվությունը նսեմացնելով, ձեռնաշղթաներով, ձեռքերը ոլորելով, խոշտանգելով քննչականի մի սենյակից մյուսը տեղափոխելը, իսկ կողքից հրահանգ տվողին դուր գալու համար տեսանկարահանելը փողոցային «ռազբորկա» էր հիշեցնում։ Դուք հայհոյել եք վարչապետին, մենք էլ ձեր հանդեպ բռնություն կկիրառենք տրամաբանությամբ»,–ասաց նա։

Նա հարց բարձրացրեց, թե այդ ոստիկանները, սպաները իրենք իրենց հարց չե՞ն տալիս, թե ինչու են իրենց վարչապետին համայնքում վատ ընդունում։ «Ինչ են մտածում, երբ սյունեցին ասում է իմ պատուհանի տակ թշնամու դիրքեր ես բերել, ինչ են մտածում, երբ բերման են ենթարկում թշնամուն չհանձնելու համար իր ձեռքերով իր տունը այրած սյունեցուն, ինչ են մտածում, երբ գլխիկոր կատարում են անօրինական ցուցումներն ու հրահանգները։

Ընդ որում` այդ ցուցումների կատարումը զուգորդվում էր բազմաթիվ խախտումներով՝ բերման ենթարկվողներին չէին տեղեկացրել ուր են տանում, բերման ենթարկելիս հաշվի չէին առել մարդու առողջական վիճակը, ըստ էության քովիդով վարակված լինելը, բերման էին ենթարկել ձեռնաշղթաներով, ենթարկել էին խոշտանգման։ Եվ այս ամենը հրահանգ տվողի սպասելիքները արդարացնելու համար։  Ցավով եմ ասում, բայց մեր իրավապահները մոռացել են, որ իրենք ներկայացնում են պետություն, և դարձել են մեկ մարդու շահերի սպասարկու»,–ասա նա։

Էլինար Վարդանյանը նկատեց, որ այսքան ոստիկանական ուժերով Հայաստանում երբեք որևէ ղեկավար իրեն չի շրջապատել։ «Փաշինյանը նույնիսկ շենքից շենք է շրջում դիպուկահարների նշանառության ներքո։ Նա լավ հասկանում է, որ երկիրը պատերազմին հասցնելը, խայտառակ կապիտուլյացիան, հազարավոր զոհերը նրան չեն ներելու։ Նա լավ հասկանում է, որ Սյունիքում իր հանդեպ վերաբերմունքը Հայաստանի հավաքական վերաբերմունքն է, և Արմավիրում բեմականացված հանդիպումները և մոնոլոգները, գերեզմանների մոտ ֆոտոսեսիաները չեն արտահայտում այն իրական պատկերը, իրական մթնոլորտը, որ կա տարբեր համայնքներում, քաղաքներում և տներում։ Նրան մնում է հենվել Ոստիկանության, ԱԱԾ-ի և Դատախազության վրա»,–ասաց նա և ավելացրեց, որ  Փաշինյանն այլևս չի էլ թաքցնում իրավապահ համակարգի աշխատանքներում ակտիվ մասնակցությունը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը իր խորհրդականի միջոցով խմբագրում է քննիչների որոշումները, ԲԴԽ իր ներկայացուցիչների միջոցով փորձում է ազդել դատավորների վրա, ի վերջո բաց խորհրդակցության ժամանակ պատժելու, հատուկ օպերացիա անելու, գործ հարուցելու հրահանգներ ու ցուցումներ է տալիս։

«Խորհրդակցության ժամանակ նա ինքն է մարդկանց գործողությունները որակում որպես օրենքի խախտում և բարձրացնում է այդ կոնկրետ գործով իրավապահ մարմինների «կոշտ», «կտրուկ և հատուկ գործողություններով» արձագանքելու հարցը։ Այս ցուցումներն էին նաև իրավապահների ոչ իրավաչափ գործողությունների և դրանք նկարահանելու պատճառը, որ ցույց տան, թե որքան կոշտ էին և կտրուկ։ Բայց իրավապահները պետք է հասկանան, որ վաղը իրենց գործողությունների համար պատասխան են տալու։ «Հրահանգ էինք կատարում» արդարացումը չի գործելու։ Վաղը նոր իշխանություններ են գալու, և նրանք չեն կարողանալու աչք փակել այսօրվա գործողությունների վրա։ Ծագելու են հարցեր՝ շատ «կոշտ և կտրուկ», հստակ հարցեր»,–ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>