«Ճանաչում ենք հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը». Իսրայելի ԱԳՆ
Իսրայելի արտգործ նախարարությունը հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը», բայց չի ճանաչել այն՝ որպես ցեղասպանություն:
Այս մասին հայտնում է «The Times of Israel»-ը: Լրատվամիջոցը հատկապես ընդգծում է այն հանգամանքը, որ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ «Հատկապես այս օրերին մենք և աշխարհի ժողովուրդները պարտավոր ենք ապահովել, որ նման իրադարձություններ այլևս չկրկնվեն», - ասվում է հայտարարության մեջ: