Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Պատերազմ Արցախում
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

Հայրենադավը հրաժարական չէր տա, եթե չլիներ մեր պայքարը․ Գեղամ Մանուկյան

«Հողատուի հրաժարականն ու մեր երիտասարդների կապտուկները։ Կամ Արսեն Մարտոյանը կհաղթի Նիկոլին Այսօր առավոտյան երկու դրվագ իրար խառնվեց։ Ճնշված, նվաստացած դեմքով հայրենադավը կարճ խոսքով հայտարարեց իր հրաժարականի մասին՝ միաժամանակ շեշտելով, թե մնալու է վարչապետի պաշտոնակատար։ Նույն այդ րոպեներին մեկ էլ նկատեմ, որ որդուս ուսերին կապտուկներ են։ Հարցնում եմ՝ ինչու՞։ Պատասխանը կարճ էր՝ բերման ենթարկելիս, երբ ոստիկանները հերթական անգամ ծառայում էին այսօր հրաժարական տված հայրենադավին։

Դստերս ոտքի մեծ կապտուկն արդեն նախօրեին էի տեսել։ Ծառայողներն անգամ աղջիկներին չէին խնայել։ Հիմա ասեմ՝ ինչու կապտուկները հիշեցրին հրաժարականի պահին։ Լուսանկարներում Արսեն Մարտոյանն է։ ՀՅԴ երիտասարդական միության անդամ, ՀՅԴ Պատանեկան միության պատասխանատուն, ՀՅԴ Կամավորական Շարժում ՀԿ վաշտերի կազմում մեր հարյուրավոր ընկերների հետ 2020 թ. սեպտեմբեր 27-ին առաջնագիծ մեկնած։ Մատաղիսում ստացել էր ծանր վիրավորում։ Հրաշքով փրկվել էր։ Դիպուկահարի փամփուշտն անցել էր ողջ մարմնով ու բարեբախտաբար չէր վնասել որեւէ օրգան։ Անցնող ամիսների բողոքի ցույցերին պարբերաբար բերման է ենթարկվել ոստիկանների կողմից։ Այս լուսանկարում նրան ուղղակի ծեծում են հայրենադավի ծառաներն ու քարշ տալիս։ Հաջորդ օրը տխրությամբ ասաց՝ ափսոս, Դաշնակցության զինանշանը կորավ։ Ինչո՞ւ այս ամենը գրեցի։ Այսօր հայրենադավի հրաժարականի հայտարարությունը քամահարանքով ընդունվեց, եւ այդպես էլ կլիներ։ Բայց ինչո՞ւ հրաժարական տվեց։ Իր կամքո՞վ, ցանկությա՞մբ։ Համոզված եմ՝ որ։ Չլինեին մեր երիտասարդների կապտուկները, չէր լինի այս հրաժարականը։ Հիշեք՝ որտեղի՞ց սկսեցինք։ 2020 թվական, նոյեմբերի 11, Թումանյան փողոց, 15։00 մոտ 200 հոգով հավաքված էինք ու ծովածավալ ոստիկանություն։ Հանկարծ Հրանտ Մարգարյանի բացականչությունը՝ նիկոլ, դավաճաաան… ու գնաց։ Ոստիկանության շղթան ճեղքելով՝ արդեն Ազատության հրապարկում էինք, հազարավորները։ Հետո երթ, երեկոյան տասնյակ բերման ենթարկվածներ։ Իշխան Սաղաթելյանի, իմ, Վանեցյանի, Արծվիկի ու մի քանի տասնյակ մարդկանց դեմ քրեական գործ, կալանքներ, դատարանների իրավաչափ որոշումներ։ Սաքոն Կարապետյանը, Գերասիմը, մեր տասնյակ տղաներ ոստիկանության մշտական այցելուներ դարձան։

Հեշտ չէր։ Ձմեռ, ցուրտ, անհաշիվ ոստիկաններ։ Ու պայքար։ Անդադար պայքար։ Երբեմն դանդաղ, երբեմն՝ ուժգին։ Վրանային ճամբարներ Հանրապետության հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում։ Պայքարի տեսանելի ու անտեղ գործիչներ։ Մեր հազարավոր ընկերներով։ Շատերը՝ պատերազմի ողջ ընթացքում առաջնագծում եղած, ու միայն նոյեմբերի վերջին Երեւան վերադարձած։ Շատերը՝ Հայրենիքում հաստատված ու խաղաղ կյանքը թողած փողոց իջած։ Կտա՞ր այսօր հրաժարական հայրենադավը, եթե չլիներ այս ամենը։ Ոչ, վստահ՝ ոչ։ Նա արդեն ընտանիքի հետ առանց կառավարական ամառանոցների, թիկնազորի, վայելքների չի պատկերացնում իր կյանքը։ Այսօր հայրենադավը հայտարարեց իր հրաժարականի մասին, շեշտեց, որ մնում է պաշտոնակատար, ասաց՝ վախվորած։ Ու երբ տեսնում էի նրա խեղճացած, խամրած աչքերի հայացքը, աչքիս առջեւ մեր հարյուրավոր երիտասարդների կապտուկներն էին ու Արսեն Մարտոյանը։ Նրա կողքին վստահ կլինեին իր հետ նույն մարտում զոհված Գեղամը Մուշեղյան, ուսանողական միությունից Կիմը Խաչատրյան, Հրազդանից ընկերներով կշտապեր Մհերը Հարությունյան, մեր Ճուտը, մեր տղերքը, որ այսօր չկան։ Ընկան։ Նրանք կապտուկ չստացան հայրենադավի դեմ պայքարում։ Նրանք նահատակվեցին հանուն Հայրենիքի։ Իսկ այսօրվա հրաժարականի հայտարարությունն այդ կապտուկների պարտադրանքն էր։ Արսեն Մարտոյանն ու ընկերները էլի շարքերում են։ Կանգնած ձիգ, քանի որ պաշտպանում են Հայրենիքը, հայրենադավներից, նիկոլիզմից։ Ու կհաղթեն»։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>