«Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը
27
Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Պատերազմ Արցախում
Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով

Էրդողանի, Փաշինյանի, Ալիևի ու արևմտյան դեսպանների պայմանավորվածությունը

Yerevan.today-ը գրում է. «Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կրկին լարվեց օրեր առաջ, երբ Սյունիքը մերժեց Նիկոլին: Իրենց տները կորցրած, թշնամու նշանառության տակ հայտնված սյունեցիները իրենց կայուն խաղաղությունը վտանգավոր անորոշության հետ փոխած հիմնական մեղավորին դիմավորեցին սուլոցներով և հայհոյանքներով: Դրան հետևեց նախ Փաշինյանի անօրինական հրահանգը իրավապահներին, ապա սյունեցիներին մասսայաբար սկսեցին բերման ենթարկել և ձերբակալել:

Համացանցում տարածվեցին տեսանյութեր, թե ինչպես են հաշվեհարդար տեսնում սյունեցիների հետ, խոշտանգում մարդկանց, ծեծում ու նվաստացնում, թոքաբորբով հիվանդ շուռնուխցուն հանում անկողնուց և քարշ տալիս ոստիկանական բաժին, ի դեպ, միայն փաստաբանի միջամտությունից հետո հնարավոր եղավ փրկել վերջինիս կյանքը:

Այս դեպքերին հաջորդեց նաև ոստիակնների և ի պաշտպանություն սյունեցիների ելած ակցիայի մասնակիցների բախումը դատախազության մոտ: Իրավապահ մարմինները նորից բիրտ ուժ կիրառեցին, ծեծելով բերման ենթարկեցին քաղաքացիների, տուժեց նաև ոստիակններից մեկը: Օրենսդիր մարմնից էլ դեռ մի բան էլ ոգևորում էին իրավապահներին՝ «բա տեղն է դրանց, ավելի խիստ պատժեք, նույն հայհոյանքներն էլ նրանց ուղղեք»: Զավեշտ է այդ ամենը լսել նրանցից, որոնք իբրև թե ամբողջ կյանք փողոցային պայքար են մղել, իշխանության դեմ, ու մատի փաթաթան էին սարքում նման ցանկացած դրսևորում։

Երկու օր զանգվածաբար խախտվում են մարդկանց իրավունքները, ոստիկանները ոչ համաչափ ուժ են կիրառում, դիմակավորված և ավելի շատ քրեական ենթամշակույթ հիշեցնող անձինք են հայտնվում այդ գործողություններում, որոնց ԱԱԾ-ական լինելը  կասկածի տակ են դնում իրավաբանները, իսկ նախկինում «ակտիվիստապաշտպան» գործիչներն ու միջազգային կազմակերպություններն լուռ են։ Լուռ էին նաև դեսպանատները, դեսպաններն անձամբ:

Հիշում եք, չէ՞ նախկինում, երբ օրինակ կտրված ծառերի, տրանսպորտի թանկացման, հոսանքի գնի բարձրացման, կանաչ Երևան ունենալու, պուրակների, արձանների, հին շենքերի հին քարերի և այլ տարբեր նմանատիպ թեմաներով քաղաքացիները պայքարում էին, որոնց շարքերում ի դեպ, շատ էին հենց այս իշխանության ներկայացուցիչները, ԱՄՆ և ԵՄ դեսպանները խոշորացույցն առած հետևում էին, որ մի թեթև միջադեպի արձագանքեին ու դատապարտեին բռնությունը:

Որպես կանոն, իրենց հումանիստ կոչերում վերամբարձ բառեր էին շարում՝ մարդը բարձրագույն արժեք է, ժողովրդավարություն, խոսքի ազատություն, իրավունքներ և այլն, և այլն: Իսկ հիմա ասելիք չունեն: Առավոտից երեկո մարդու և մարդակենտրոն լինելու մասին խոսող արևմուտքը ինչպե՞ս է հանդուրժում այս ամենը, մարդուն են խոշտանոգում, վիրավորում իրավունքները, նվաստացնում, տնից և արմատներից փորձում զրկել, սրանք լուռ են:

Շուռնուխ գյուղում նույնասեռական անձանց հետ միջադեպին արձագանքող դեսպանատունը, որ կոչ էր անում բռնությունից զերծ մնալ, նույն Շուռնուխ գյուղում սեփական տունը կորցրած և այրած մարդուն խոշտանգելու վերաբերյալ, ասելիք չունի: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ սեռական կողմնորոշում հարգելն ավելի կարևոր է, քան տնից զրկված մարդու բողոքը, կամ հին Երևանի ընկնող քարի դեմ պայքարն ավելի կարևոր է, քան քարը քարին շարած և ուրիշին հանձնած մարդու ձայնը, «քաղաքակիրթ» արևմուտքն այդ ի՞նչ օրինաչափություններով է որոշում առաջնահերթությունները:

Ի դեպ, վերջին օրերի գրեթե բոլոր ձերբակալությունները դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ և նույնիսկ դրանից հետո երբ դիմում ես օրինակ ԵՄ դեսպանատուն, ասում են տեղյակ չենք, գրավոր հարցումով դիմեք, կպատասխանենք:

Իսկ ԱՄՆ դեսպանը նույնպես տեղյակ չէ՞, չէ՞ որ օրեր առաջ անձամբ էր գնացել Սյունիք, անհայտ օրակարգով, նա ի՞նչ է, չի՞ տեսել ինչ է կատարվում այնտեղ, գրավոր հարցմա՞ն է սպասում:

Այս և մի շարք այլ կառույցների երկակի ստանդարտներին մենք վերջին երեք տարիներին և հատկապես պատերազմի օրերին բազմաթիվ անգամ ենք ականտես եղել, երբ դիվանագիտական, անդեմ, ոչինչ չասող կոչերով ժամանակ առ ժամանակ հիշեցնում էին իրենց մասին: Բայց հիմա, պատերազմի ավարտից և Սյունիքի շուրջ ծավալվող գործընթացներից հետո նման լռությունը, խիստ վտանգավոր է դառնում: Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան Սյունիքի հետ կապված մեծ պլաններ ունեն, դա փաստ է, բայց հարց է առաջանում, թե ի՞նչ դերակատարում է ստանձնել այդ պլաններում արևմուտքը, ի՞նչ է խոստացել դաշնակից Էրդողանին, երբ հանկարծ  այսքան հադուրժող է դարձել ակնհայտ անօրինականաությանը, բռնությանն ու ծեծին»:

Երևի դեռ մի բան էլ պետք է գոհ լինենք, որ աներձագի միտքը չեն ողջունել և ասել, որ դրանց տեղն է, ավելի խիստ պետք է պատժեին, չէ՞ որ սյունեցին իր դիմադրությամբ կարող է խափանել այդ պլանները: Իսկ միգուցե ժամանակն է, որ այդ բոլոր հարցերի պատասխանները տան, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, ու մեզ բոլորիս բացատրեն թե այդ ինչ պայմանավորվածություն է իրականացվում, իրենց և Էրդողանի, Ալիևի ու Փաշինյանի մասնակցությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>