«Թվում է` Բայդենը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. լիահույս եմ, որ ԵՄ անդամ երկրները կհետևեն նրա օրինակին». Եվրախորհրդարանի փոխնախագահ
Դիտել նաև
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «փաշինյանն է», պարզապես՝ առանց իրական իշխանության. նրանց մյուս «փաշինյանը» կմնա բանտում դեռ երկրար տարիներ
Բայդենը նախագահական ընտրություններից 10 օր առաջ առաջարկել է ձերբակալել Թրամփին. դեմոկրատական սկզբունքների ինչպիսի՜ օրինակ
«Աշխատում ենք՝ բարձրացնելու մեր հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն»․ Բայդեն
Բայդենը բաց պատերազմ է հայտարարել Իվանիշվիլուն, բայց Վրաստանի ներքին գործերին միջամտելու մեջ ռուսներին են մեղադրում
Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան է փոխվելու...
Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն իր թվիթերյան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը և կոչ է արել նույնն անել ԵՄ անդամ բոլոր այն պետություններին, որոնք դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Թվում է` նախագահ Ջո Բայդենը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես մեծ հույս ունեմ, որ ԵՄ անդամ երկրները, որոնք մինչ այս դա չեն արել, կհետևեն օրինակին: Եկեք չմոռանանք հայ ժողովրդի տառապանքները»,-գրել է Եվրախորհրդարանի փոխնախագահը: