«Պահանջատեր եմ». Գայանե Ասլամազյանը պատմական ընտանեկան լուսանկար է հրապարակել
Այս լուսանկարում տատիս է, ավագ քրոջ և հայրիկի հետ: Իրենց հայրը լավ գիտեր կյանքի գինը և աղջիկներին , ինչպես տեսնում եք, ուժեղ և պայքարող էր դաստիարակում: Ես իմ պապի՝ Արշակ Մալխասյանի ծոռն եմ, և այն ամենը ինչ լսել եմ երբեք չեմ մոռանա: Թուրքին չեմ ներելու ընտանիքիս կորուստները, չեմ ներելու այն ցավը, որ պատճառել են իմ ազգականներին, չեմ ներելու, որ հատել են ընտանիքիս արմատները... Ես պահանջատեր եմ....
Ի դեպ, շնորակալություն եմ հայտնում այն անձնավորոյթյանը, ով տեսնելով Instagram - ում տեղադրված վնասված հին լուսանկարը թարմացրել, նորոգել և ինձ է ուղարկել: Շնորհակալ եմ, որ ժամանակ եք տրամադրել, իսկապես ուրախացրիք: