«Ծիծեռնակաբերդը» կփակվի քաղաքացիների համար երեք ժամով հանուն դավաճան Նիկոլ Փաշինյանի. ՀՅԴ
Երեք ժամով «Ծիծեռնակաբերդը» կփակվի քաղաքացիների համար, որպեսզի մարդը, որը հանձնել է իր ժողովրդի հողերը, կարողանա հանգիստ այցելել այնտեղ: Այդ մասին Երեւանի Ազատության հրապարակում ապրիլի 23-ին նախքան ջահերով երթի մեկնարկը հայտարարել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին Մանուկյանը բնութագրել է՝ որպես դավաճան, չի կարող հանգիստ զբոսնել երկրի փողոցներով, քանի որ մտահոգվում է սեփական կյանքի եւ առողջության համար:
«Նա մշտապես շրջապատված է ավտանգության ծառայողներով եւ ոստիկաններով»,-նկատել է Մանուկյանը: