Մեղրիի համայնքի ղեկավարը ազատ արձակվեց․ Մեղրիում հավաք էր ի պաշտպանություն նրա
Մեղրի քաղաքի կենտրոնում բազմաթիվ սյունեցիներ են հավաքվել ի պաշտպանություն Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպանության։ Այս պահին դատարանը քննում է Զաքարյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Աջակցության հավաքում իր խոսքը ասաց Մեղրիի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ռաֆայելը։ Ըստ նրա, ինքը Սյունիքից չէ, եւ խնդիրներ ուներ Մեղրիի համայնքի ղեկավարի հետ։ Բայց տեսնելով ոնց են ազգայինը սիրողներին ոչնչացնում, մասնակցում է հավաքին։
«Զաքարյանը անձ է, որ իր կյանքը նվիրել էր հայրենիքին, ինքը շատ բան է արել Մեղրիի, Սյունիքի սահմանների անսասանության համար։ Ամեն հարցում աջակից է եղել զինվորին, զորամասին միշտ աջակցել է»,–ասաց հոգեւոր հովիվը։ Տեր Ռաֆայելի խոսքով՝ վարչապետի այցի օրը հայհոյանքը պետք չէր։ «Բայց դա դաս էր, 3 տարվա իշխանություններին։ Հայ արդարադատությունը բոլորի նկատմամբ հավասար պիտի լինի, Սուրբ Գիրքը չի ընդունում հայհոյանքը, լեզուն տրված է օրհնանքի համար, բայց կյանքը բումերանգ է»,–ասաց նա։