Ջհանգիրյանը դատավոր Մանվել Շահվերդյանին հարկադրում է երկու ամսով կալանավորել Մեղրիի քաղաքապետին. Mediaport
Դիտել նաև
«Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան
Սեպտեմբերի 11-ին տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան. Սուրենյան
Սեպտեմբերի 11-ին տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան. Սուրենյան
«Մեր երկիր կրկին ներթափանցում են տաք օդային հոսանքներ». Գագիկ Սուրենյան. Տեսանյութ
«Օգոստոսի ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն առաջին տասնօրյակում»․ Գագիկ Սուրենյան
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հարկադրում է Ավան նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին երկու ամիս ժամկետով կալանավորել Մեղրիի քաղաքապետ Մխիքար Զաքարյանին։Նիկոլ Փաշինյանը հունից դուրս է եկել այն փաստից, որ դատարանները մեկը մյուսի հետևից բաց են թողնում իրեն հայհոյած սյունեցիներին: Նա հրահանգել է՝ ինչ գնով էլ լինի կալանավորել Զաքարյանին:
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այդ նպատակով Ջհանգիրյանը ինչպես անձամբ, այնպես էլ Երևան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի միջոցով մի քանի անգամ զանգել է Շահվերդյանին՝ հայտնելով, որ ակնկալում է Զաքարյանի կալանավորումը, հակառակ դեպքում դատավոր Շահվերդյանի նկատմամբ մի քանի կարգապահական գործեր են հարուցվելու։

