«Կոնկրետ օրը այս պահին չեմ կարող հնչեցնել, բայց մինչև ամսվա վերջ կլինի հրաժարականը»,-ասաց նա:
Հարցին, թե որն է գործող իշխանության ձեռքբերումը այս երեք տարիների ընթացքում, նա պատասխանեց. «Կարեւոր հարց է, որը լայնորեն քննարկման առարկա է լինելու առաջիկա ընտրությունների ընթացքում: Բայց եթե մեկ բառով նշեմ, թե որն է ամենամեծ նվաճումը 2018-ից հետո, ես կարծում եմ՝ այն ժողովրդավարական բարեփոխումները, որին հետեւողականորեն գնում է Հայաստանը եւ ազատ քաղաքացին:
Հուսամ քարոզարշավի ընթացքում մենք մեր արած գործողությունների հետ կապված կկարողանանք հստակ ներկայացնել քաղաքացիներին, թե ինչ է արվել: Կներկայացնենք նաեւ այն ամենը, ինչ չենք հասցրել անել: Այնպես չէ, որ հասցրել ենք անել բոլոր այն փոփոխությունները, որոնք կցանկանայինք, որ տեղի ունենային»: