Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Պատերազմ Արցախում
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

Փոխվեց իշխանությունը, նրանց նույն բան է սպառնալու․ Փաշինյանն իր թիմակիցներին է փաստի առջև կանգնեցնում․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հոդված է հրապարակել, որում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր քայլերով ատելություն է գեներացնում է, որը կարող է անհետևանք չմնալ։ Հոդվածը կարդացեք ստորև։

Եթե նախորդ քսանութ տարում խոսքը գնում էր փակ աշխատասենյակներում երբեմն ուղղորդվող քրեական գործերի և հետապնդումների մասին, ապա այսօր բաց խորհրդակցությունների ժամանակ են իրավապահները ստանում քրեադատավարական առումով դրա լիազորությունը չունեցող անձի հրահանգներն ու ցուցումները՝ պատժել, հատուկ օպերացիա անել, կալանավորել, գործ հարուցել...

Շեֆին հաճոյանալու համար բերման ենթարկելու պրոցեսը, սենյակից սենյակ տեղափոխելը զուգորդվում է շղթայակապելով, ձեռքերը ոլորելով։ Ինչո՞ւ եք շղթաներ հագցնում, ինչո՞ւ եք ձեռքերը ոլորում։ Եվ կողքից էլ մեկ այլ, ոչ պակաս ոգևորված ոստիկան էլ հեռախոսով տեսանկարում է։ Որպե՞ս ինչ։ Սա փողոցի «ռազբորկ՞ա» է, ի՞նչ է։ Ինձ հայհոյել եք, ես էլ կարող եմ ոստիկաններով «տփե՛մ»։

Բայց ես ուզում հարցին մեկ այլ տեսանկյունից նայել. այս  ամենով Փաշինյանը վտանգում է իր թիմակիցներին։ Որքան էլ մենք համերաշխության և ապագայում վրեժխնդրության բացառման  կոչեր անենք, Նիկոլի այս գործելաոճից  թիմակիցները պետք է հասկանան, որ իրենց շեֆն իրենց է փաստի առջև կանգնեցնում։ Փոխվեց իշխանությունը, նրանց նույն բան է սպառնալու։ Սա չհասկանալ, նշանակում է ոչինչ չհասկանալ։ Իսկ իշխանությունն անպայման փոխվելու է։ Մի օր փոխվելու է։

Երբ աներձագը հայտարարում է, որ նրանց /սյունեցիներին/  հենց ստորացնելով պետք է բերման ենթարկեն, չի հասկանում, որ դնում է իր և իրենց հանդեպ ապագայի խաղի կանոնը։

Փաշինյանը սրտնեղել է ոչ քաղաքական, կոշտ ձևակերպումներից, հայհոյանքից։ 2018 թվականի դագաղներից, թաղումներից, հայհոյանքներից հետո սրտնեղո՞ւմ եք։ Այն ժամանակ ինչ էիք մտածում։ Երեք տարի պետական միջոցներով ֆեյքերի ՊՈԱԿ եք պահում, ու զարմանո՞ւմ եք։ Իսկ որ երեք տարի ֆեյքերի միջոցով ամենավերջին հայհոյանքներով բզկտում էիք հանրությունը, թշնամացնում էիք իրար հետ, այսօրվա մասին չէի՞ք մտածում։ Հարցրու քո թիմակիցներին, աջակիցներին, ինչպիսի բառապաշար էին օգտագործում։ Երեք տարի է զգուշացնում էինք։ Այսօր զարմանալու, սրտնեղելու իրավունք չունեք։

Եվ ընդհանրապես, վեջին զարգացումներից երկու հետևանք է ուրվագծվում.

1.      Փաշինյանն իր գործողություններով նեղացնում է իր հումանիտար միջանցքը։ Նա մեծ, շատ իռացիոնալ ատելություն է գեներացնում։ Վաղը այդ ատելությունը կարող է անհետևանք չմնալ։

2.      Իրավապահները պետք է հասկանան, որ նոր իշխանությունները, եթե նույնիսկ լինեն Հռոմի Պապից էլ հումանիստ, չեն կարողանալու աչք փակել այսօրվա գործողությունների վրա։ Ծագելու են հարցեր՝ շատ կոշտ ու շատ հստակ։  Առաջին անգամ, երբ Փաշինյանը պարոնայք՝ Վանեցյանին և Օսիպյանին մարդկանց ասֆալտին փռելու հրահանգ էր տալիս, այդ ժամանակ էր պետք նրան լռեցնել, վնասազերծել։ Չարձագանքեցին, կամ միգուցե արձագանքնեցին ուշացումով ու այլ կերպ։  Չարձագանքեց նաև հասարակությունը։

Հիմա դա պետք է հասկանան պարոնայք Աբազյանն ու Ղազարյանը։ Վաղը սա անարձագանք չի մնալու։

Եթե ձեր վարչապետին համայնքում լավ չեն ընդունում, պետք է գիտակցել պատճառները։ Ինչ են մտածում սպաները, երբ Սյունիքի բնակիչն ասում է, իմ պատուհանի տակ ադրբեջանցու դիրք ես բերել։ Դրա համար այդ մարդու ձեռքերը ոլորելով տանում եք ոստիկանություն։ Ադրբեջանցու գնդացիրը Երևանից դեռ շատ հեռո՞ւ է։ Իսկ ի՞նչ է մտածում ձեռքերը ոլորող ոստիկանը, երբ սյունեցին ասում է. «Իմ երեխան ադրբեջանցու գնդացիրի նշանառության տակ է խաղում»։ 

Նույն հաջողությամբ վաղը, ընտրություններից հետո Փաշինյանին կարող է դուր չգալ իրեն դեմ քվեարկողների վարքագիծը, ի՞նչ եք անելու՝ էլի ուղղակի ցուցումներով քրեական հետապնդումներ եք իրականացնելու։ Սյունիքի հասարակ քաղաքացին իր ձևով մերժեց, քրեական հետապնդում սկսեցիք, ընտրություններին ձեզ մերժողներին էլ ե՞ք շղթաներով բերման ենթարկելու։

Եվ որպես ամփոփում. Մթնոլորտը արագ տեմպերով լարվում է. Փաշինյանի նախընտրական ծրագրի առաջին և միակ  կետը պետք է լինի Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկը։ Նիկոլին մնում է 1-ին նախագահից ճշտել, արդյո՞ք նրա առաջարկն ուժի մեջ է, արդյո՞ք նա պատրաստ է իր համար այդ հարցում միջնորդ լինել և ջանք թափել, թե՞ արդեն ուշ է։ Ես ու իմ ընկերները շարունակելու ենք մնալ մեր տեսակետին՝ բացառել վրեժխնդրությունը, հիշաչարությունը, գնալ հասարակական համերաշխության ճանապարհով։ Բայց Նիկոլը, իրավապահները, աներձագը և այլոք շատ դժվարացնում են մեր գործը։ Արագ տեմպերով իռացիոնալ ահռելի ատելություն է գեներացվում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>