Ոստիկանությունում ծառայող սիրելի ընկերներ, կոչ եմ անում հավատարիմ մնալ Ձեր երդմանը, չկատարել ապօրինի հրամանները
Ոստիկանությունում ծառայող սիրելի ընկերներ, կրկին անգամ կոչ եմ անում հավատարիմ մնալ Ձեր երդմանը, չկատարել Ձեզ տրվող ապօրինի հրամանները, դեմ չգնալ սեփական խղճին և մտքին, դրսևորել խոհեմություն: Դուք առաջին հերթին մարդիկ եք, ովքեր ունեն ինքնասիրություն և արժանապատվություն, թույլ մի տվեք ոտնահարել այն, թույլ մի տվեք Ձեզ դեֆորմացնել, դուք կոչված եք պաշտպաններ Ձեր ժողովրդի։ Հիշե’ք պատասխան տալու պահին մենակ եք մնալու և Ձեր փոխարեն ոչ ոք պատասխանատվություն չի վերցնելու իր վրա։
Մի’ դարձեք ծառա դավաճանին, ծառայեք Հայրենիքին։
Պատիվ ունեմ։
Սերոժ Ղարիբյանի ֆեյսբուքյան էջից

