Արմինկան իր՝ «առանց ամուսնանալու երեխա բերելու» մասին (լուսանկար)
Իմ ընտանիքը Մայրս է, քույրս, ես ու տղաս!!!
Ու այնքանով է հայկական իմ ընտանիքը, որ հայկական ոգին է առաջին տեղում:
Իրար մեջքի կանգնած լինելով ու իրար ձեռք բռնելով է հայկական: Աշխարհի յուրաքանչյուր կետում լինելիս հայի ու Հայաստանի անունը չփնովելով է հայկական: Ընտանիքում իսկական Մարդ մեծացնելով է հայկական:
Ուրիշին մշտապես օգնելով է հայկական:
Մոխրանալով ու կրկին վերածնվելով է հայկական: Ոչ մեկի ու ոչնչի Չծախվելով է հայկական.......ոչ թե «Առանց պսակվել երեխա բերելով» ( ցիտում եմ):
Ու էլի շաաաատ երկար կարող եմ գրել......
Այսպիսի անակնկալ գրառում է արել երգչուհի Արմինկան «Ինսթագրամ»-ի իր էջում