«Կենտրոն» հեռուստաընկերության «վերլուծաբանը» շա՞տ է տխրել Սյունիքում Նիկոլին ուղղված վիրավորանքների պատճառով
Դիտել նաև
Երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» հաղորդաշարի հյուրն էր անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը: Սակայն հաղորդավարը հարցազրույցը վերածեց «Փաշինյանին պաշտպանելու ներկայացման»:
Ինչպես պարզ դարձավ «վերլուծաբանը» շատ վիրավորված էր Սյունիքում Նիկոլի հասցեին հնչած վիրավորանքից: Ըստ «վերլուծաբանի»՝ սյունեցիները ոչ թե վիրավորում էին Փաշինյանին, այլ «այն անձին, ով գտնվում էր վարչապետի պաշտոնում», այսինքն, ըստ Վաչիկի, սյունեցիները վիրավորում էին «պետական ինստիտուտը»:
Աննա Գրիգորյանի բոլոր հիմնավորումները, թե բոլոր վիրավորանքների բուն պատճառը Փաշինյանն ու նրա թիմակիցներ էին, և նրանց գործողությունները «ծանրակշիռ չէին» «Կենտրոնի» «վերլուծաբանի» համար: Վերջինս անընդհատ նշում էր, որ ինքը նեղացած է, որ Սյունիքում «պետության ղեկավարին» այս կերպ են ընդունում: Հաղորդավարը չընդունեց նաեւ Աննա Գրիգորյանի այն փաստարկները, թե սյունեցիներն այս կերպ են արձագանքել Նիկոլին՝ այն բանի համար, որ հենց նրա պատճառով են հայտնվել ծանր իրավիճակում: Պարզվեց նաև, որ «Կենտրոն TV»-ի «վերլուծաբանին» համոզել էր նաև Իլհամ Ալիևը, ով ասում էր, որ ցանկանում է «Հայաստանի հետ խաղաղ ապրել»:
Այս հարցազրույցը դիտելիս տպավորություն էր ստեղծվում, որ «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավարը ցանկանում է լինել «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»՝ փորձելով պաշտպանել Փաշինյանին, այնտեղ որտեղ անգամ «Փաշինյանի մոլեռանդ կողմնակիցները» ոչինչ չեն անում ու ծպտուն չեն հանում:
Ինչպես ասում են՝ Օ ժամանակներ, օ բարքեր ...
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

