Սա ոչնչով չի տարբերվում 1915 թ. ապրիլի 24-ի դեպքերից. Ասել ու կկրկնեմ՝ Հայաստանում իշխում է թուրքական օկուպացիոն վարչակարգ
Դիտել նաև
«Ստացվում է, որ ձեզ «գցում են»»․ Էդգար Էլբակյան
«Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
Ինչպես և կանխատեսել էի, Սյունիքում՝ Մեղրիում ու Շուռնուխում, ձերբակալություններ են։ Սա ոչնչով չի տարբերվում 1915 թ․ ապրիլի 24-ի դեպքերից, այն է՝ գլխատել ազգին դիմադրության կոչելու ունակ հատվածին, որ հետո ազգի հետ ինչ ուզեն, անեն, այս դեպքում՝ կյանքի կոչեն Հայաստանի վերջակետը դնող Մեղրիի միջանցքը։ Ըստ որում՝ կապիտուլյանտը երեկ հրապարակավ հրահանգել էր դա անել ցուցադրաբար, ինչպես օրինակ՝ օսմանցիներն էին հրապարակներում կախաղան հանում հայ ազատագրական պայքարի գործիչներին։ Ասել ու կկրկնեմ՝ Հայաստանում իշխում է թուրքական օկուպացիոն վարչակարգ։
Ադրբեջանագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

