Պատերազմից ավելի քան 5 ամիս անց գտնվել է զոհված փոխգնդապետի աճյունը. նա անհետ կորած էր համարվում
Պատերազմից ավելի քան 5 ամիս անց հայտնաբերվել է զոհված փոխգնդապետ Արթուր Հակոբյանի աճյունը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՊՆ «Զինուժ» հաղորդման լրագրող Դավիթ Դավթյանը։
Նա մասնավորապես նշել է.
«Գտանք: Անդարձ կորցրինք: Հերոսին: Զոհվեց՝ առանց նահանջի: Անմահացավ՝ առաջնորդելով զորքին: Պահն է վերջին հրաժեշտի: Մեր ավագ ընկերոջը, մեր լավագույն սպային:
Արթուր Հակոբյանի հոգեհանգիստը հինգշաբթի է: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Փառք եւ պատիվ քեզ, Հակոբյան ջան»։
Մարտի 20-ից հայտնի էր դարձել, որ փոխգնդապետ Հակոբյանը, որը Արցախի հարավային զորամասի շտաբի պետն էր, անհետ կորել է։

