Քիչ առաջ Գորայք ներխուժեցին ԱԱԾ և ոստիկանության պետերի մեքենաները՝ այլոց ուղեկցությամբ. մարտական խնդիրը պարզ է․ Տեսանյութ, լուսանկար
Դիտել նաև
«Ստացվում է, որ ձեզ «գցում են»»․ Էդգար Էլբակյան
«Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սյունիքում եմ։ Քիչ առաջ Գորայք ներխուժեցին ԱԱԾ և ոստիկանության պետերի մեքենաները՝ այլոց ուղեկցությամբ։ Մարտական խնդիրը պարզ է՝ վերախմբավորել ուժերը և ապահովել կապիտուլյանտի «հակահարձակումը»։ Սա օկուպացիոն վարչակարգի էթոս է։
Եռաբլուրից հետո կապիտուլյանտը փորձում է գրավել Սյունիքը։ Եռաբլուրն ու Սյունիքը նրանից զատ ցանկանում են գրավել նաև թուրքերը։ Հետևաբար՝ գործ ունենք թուրքական օկուպացիոն վարչակարգի հետ։ Իսկ թուրքերի ճակատագիրը Հայկական լեռնաշխարհում մեկն է լինելու՝ ոչնչացում»։

