Չավուշօղլուն` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին
Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում Մևլյութ Չավուշօղլուն պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Բայդենը մտադիր է «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները ճանաչել որպես Ցեղասպանություն», Չավուշօղլուն հայտարարել է՝ Միացյալ Նահանգները «պետք է հարգի միջազգային իրավունքը»։
«Հայտարարությունները, որոնք իրաավական ուժ չունեն, ոչ մի օգուտ չեն բերի, դրանք կվնասեն հարաբերությունները։ Եթե Միցյալ Նահանգները ցանկանում է վատթարացնել հարաբերությունները, որոշումն իրենցն է»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ անդրադառալով այն լուրերին, որ ԱՄՆ-ի նախագահը պատրասվում է ճանաչել Հայող ցեղասպանությունը։
Zham.am