Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ)
9
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համատեղ հայտարարություն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) ԱՄՆ փոխնագահը Երևանում է Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ Այսօր 17:00-ից 21:00-ն չի գործի մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Հայաստանի կապիտուլյացիան ձմեռային օլիմպիադայում Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը Հնարավոր դարձրեք Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը. Արցախի ԱԺ նախագահի բաց նամակը՝ ԱՄՆ փոխնախագահին ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան ԱԺ-ի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել. անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են հանրայնացնել 44-օրյայի զեկույցը Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Հայ պատանդների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում (տեսանյութ) Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Ի՞նչ է արել Գագիկ Մելքոնյանը Վահագն Ալեքսանյանի ներքնաշորերը (տեսանյութ) Նիկոլենց «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանը (տեսանյութ) Այս տեքստը ձեզ հաստատ կհասնի, միսթր Վենս. Ռուբեն Մխիթարյան Որոշում․ փաստաթուղթ․ Արամուսում 4 անձ սպանողին կտանեն համալիր փորձաքննության Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով ԿԸՀ արտահերթ նիստ՝ ԱԺ ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցի հաստատման օրակարգով ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պարգևավճարների թեմայով «գլադիատորական մարտեր» են կառավարությունում (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը պետբյուջեի հաշվին ամիսը մեկ Մոսկվա է գնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Սփյուռքի գլխավոր հանձնա­կատար Զարեհ Ջոն Սինանյանը երեկ կրկին Ռուսաստան է մեկնել: Ըստ կառավարության ապրի­լի 16-ի որոշման՝ նա և հանձնա­կատարի գրասենյակի ռազմավա­րությունների մշակման բաժնի պետը ապրիլի 19-23-ը գործուղվել են ՌԴ, ճանապարհածախսի, գիշերակա­ցի, օրապահիկի և հուշանվերների ձեռքբերման ծախսերն էլ կատարվել են ՀՀ բյուջեով վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցներից:

Ապրիլի 19-21-ը նրանք լինելու են Ռոստովում՝ հայ երիտասարդնե­րի միության հրավերով, իսկ 21-23-ը ներառյալ՝ Մոսկվայում, որտեղ Սինանյանը կհանդիպի նույն՝ «Հայ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի հետ, որոնց հանդիպել էր դեռ մարտի 4-ին: Ինչպես հաղորդում են մոսկովյան աղբյուրները, հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին՝ «Ռենեսանս Մոնարխ» ռեստորանում:

Հայ իրավաբանների ասոցիացան, որի ղեկավարն Արա Աբրահամյա­նի ղեկավարած Ռուսաստանի հա­յերի միությունից հեռացած Շահեն Պետրոսյանն է, նիկոլականների հենարան ՀԿ-ն է համարվում: Այն միակ հասարակական կազմակերպությունն է, որի անդամներին ապրիլի 8-ին այցելել էր նաև Փաշինյանը: Մյուս մեր հայրենակիցներին, որոնք հարցեր ունեին վարչապետին ուղղե­լու, ոստիկանները ներս չէին թողել և անգամ բերման էին ենթարկել:

Հավանաբար, ՀՀ ներկայիս վերնախավը ընտրություններից առաջ հավատարիմ, քաղաքական առումով հուսալի կառույցներ է ուզում ունենալ ՌԴ-ում և տպավո­րություն ստեղծել, որ Փաշինյանն ու նրա թիմն այնքան էլ ատելի չեն այնտեղի հայության համար, ինչպես կարող է թվալ հեռվից: Սակայն փորձը վկայում է, որ Հայ իրավա­բանների ասոցիացիան այնքան էլ հուսալի չէ Փաշինյանի համար: Իրավաբաններից հայտնվել էին մարդիկ, որոնք թաքուն ձայնագրել ու համացանցով տարածել էին Շա­հեն Պետրոսյանի խմբային «չաթում» հրապարակված հրահանգները՝ Փաշինյանին չքննադատելու և հարցերով ու ելույթներով նրա համար բարյացակամ մթնոլորտ ստեղծե­լու մասին, ապա նաև մի հատված՝ տեսագրություն բուն քննարկումից, որտեղ Փաշինյանն «անկեղծանում» է:

Սույն «զապիսում» Փաշինյանն ասում է, որ Արցախի ստատուս քվոն պահպանվել է այնքան ժա­մանակ, որքան դա ցանկացել է Ռուսաստանը: Սա նշանակում է խոստովանել, որ Արցախը հանձնել է Ռուսաստանի շահերից ելնելով և Ռուսաստանի ցանկությամբ: Այդ նույն ձայնագրության մեջ ՀՀ վարչա­պետն այլ սկանդալային հայտարա­րություն է անում՝ ասելով, որ պետք է ապաշրջափակել Թուրքիայի և Ադրբեջանի հետ կոմունիկացիաները և բացել սահմանները:

Գլխավոր հանձնակատարի այցն ինքնին արտառոց չէ: Նա կարող է ամեն շաբաթ-կիրակի Մոսկվա թռչել և հասարակական կամ անձնական հանդիպումներ ունենալ, տեսնել նրան, ում ցանկանում է: Սինանյանի ներկայությունը կամ բացակա­յությունը ո՛չ Հայաստանի, ո՛չ սփյուռքի համար ոչինչ չի փոխում: Բայց ինչո՞ւ դա անել պետական բյուջեի միջոցնե­րի հաշվին:

Նիկոլ Փաշինյանի մամուլի քար­տուղար Մանե Գևորգյանին և Զա­րեհ Սինանյանի խոսնակ Ամալյա Կա­րապետյանին նույն հարցն ուղղեցինք. Սինանյանին ինչո՞ւ է անհրաժեշտ այդքան հաճախ գործուղվել Մոսկվա՝ նույն կազմակերպությունների հետ հանդիպման, և արդյոք դա պետա­կան միջոցների վատնում չէ: Մանե Գևորգյանը չպատասխանեց, իսկ Ամալյա Կարապետյանը կարծում է, որ գործուղումները պետության միջոցների վատնում չեն, քանի որ «Ռուսաստանում է գտնվում հայերի ամենաբազմաշերտ, ամենասփռված համայնքը, որի հետ աշխատանքը շատ կարևոր է, և մյուս կողմից՝ նաև համայնքը հետաքրքրություն ունի աշխատելու գլխավոր հանձնա­կատարի գրասենյակի հետ: Դա են փաստում հրավերները»: Նա ասաց, որ Զարեհ Սինանյանն առաջին անգամ է գնում Ռոստով:

Հարցին, թե ինչու է նորից իրավաբանների հետ հանդիպում, պատասխանեց, որ ոչ միայն իրավաբանների ասոցիացիայի հետ է հանդիպելու, այլև բժիշկների ասոցիացիայի և անհատների: «Եղել է հրավեր, որ հայ իրավաբանների ասոցիացիան մեծ համաժողով է անցկացնում և ուրախ կլինի տեսնել գլխավոր հանձնակատարին՝ որպես պետության ներկայացուցչի, այդ համաժողովին»: Ըստ խոսնակի՝ հանձնակատարի գլխավոր նպատա­կը սփյուռքի մասնագիտական նե­րուժի համախմբումն է Հայաստանի կարիքների համար:

Թե որ հյուրանոցում է մնալու Մոսկվայում Զարեհ Սինանյանը, խոսնակը չգիտեր, խորհուրդ տվեց դիմել կառավարություն: Հիշեցնենք, որ մարտյան այցի օրերին Զարեհ Սինանյանը Մոսկվայում գիշերել էր Նիկոլսկի փողոցում գտնվող թանկարժեք հյուրանոցում, որտեղ գիշերավարձը 25 հազար ռուբլի է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>