Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ)
9
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համատեղ հայտարարություն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) ԱՄՆ փոխնագահը Երևանում է Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ Այսօր 17:00-ից 21:00-ն չի գործի մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Հայաստանի կապիտուլյացիան ձմեռային օլիմպիադայում Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը Հնարավոր դարձրեք Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը. Արցախի ԱԺ նախագահի բաց նամակը՝ ԱՄՆ փոխնախագահին ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան ԱԺ-ի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել. անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են հանրայնացնել 44-օրյայի զեկույցը Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Հայ պատանդների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում (տեսանյութ) Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Ի՞նչ է արել Գագիկ Մելքոնյանը Վահագն Ալեքսանյանի ներքնաշորերը (տեսանյութ) Նիկոլենց «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանը (տեսանյութ) Այս տեքստը ձեզ հաստատ կհասնի, միսթր Վենս. Ռուբեն Մխիթարյան Որոշում․ փաստաթուղթ․ Արամուսում 4 անձ սպանողին կտանեն համալիր փորձաքննության Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով ԿԸՀ արտահերթ նիստ՝ ԱԺ ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցի հաստատման օրակարգով ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պարգևավճարների թեմայով «գլադիատորական մարտեր» են կառավարությունում (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ)

Նոր օրենսգիրքը բերում են․ իշխանությունները խնդրի առաջ են կանգնած

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս շաբաթ ԵԽԽՎ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովը նոր ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ կներկայացնի իր եզրակացությունը, որից հետո այս մեծ փաթեթը կքննարկվի արդեն հայրենի խորհրդարանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները նպատակ ունեն կարճ ժամկետներում՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, արտահերթ նիստով քննարկել ԸՕ ընդլայնված փաթեթը, որպեսզի կարողանան մի քանի դրույթներ հասցնել կիրառել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, եթե, իհարկե, դրանք կայանան: Սակայն այստեղ եւս իշխանությունները կարող են բախվել խնդրի, եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ձգձգի դրա ստորագրումը կամ առհասարակ հրաժարվի ստորագրել այն. այս դեպքում հաստատ ժամկետների մեջ հնարավոր չի լինի տեղավորվել:

Հիշեցնենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի ոչ ընդգրկուն փոփոխությունները, որը ԱԺ-ն ապրիլի 1- ին ընդունեց, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ո՛չ ստորագրում է, ո՛չ էլ դիմում է Սահմանադրական դատարան, ինչը նշանակում է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պետք է այն ստորագրի եւ կիրառման ուժ տա: Սահմանադրության համաձայն՝ եթե Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը նախագահը չի ստորագրում ու ՍԴ չի ուղարկում, ապա ընդունումից 21 օր անց Ազգային ժողովի նախագահն է ստորագրում այն 5-օրյա ժամկետում։

Նշենք, որ ապրիլի 1-ին ընդունված ԸՕ փոփոխություններով՝ հունիսին 20-ին սպասվող ընտրություններում ռեյտինգային ընտրակարգը վերացավ, եւ քաղաքացիները կընտրեն միայն կուսակցություններին։ Նախորդ ընտրություններում ընտրողները կարող էին քվեարկել նաեւ իրենց տարածքում առաջադրված կոնկրետ թեկնածուի օգտին։

Իսկ եթե Ընտրական օրենսգրքի լայն փաթեթը առաջիկա տասը օրում քվեարկվի, եւ Արմեն Սարգսյանն էլ այն ստորագրի ժամկետներում, ապա լայն փոփոխությունների որոշ դրույթներ կկիրառվեն: Առաջարկվող տարբերակով մասնավորապես փոխվելու է կուսակցությունների անցողիկ շեմը։ Կուսակցությունը խորհրդարան անցնելու համար 5-ի փոխարեն պետք է հավաքի ընտրողների ձայների առնվազն 4 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում անցողիկ 7 տոկոսը բարձրանում է մինչեւ 8, բայց այդ դրույթները ուժի մեջ կարող են մտնել սպասվող արտահերթ ընտրություններից հետո:

Իսկ փոփոխությունների մեծ փաթեթում ամեն դեպքում ամրագրված է, որ փոփոխությունների մեծ մասն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարի 1-ից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>