Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյան
Սննդային թունավորում ստացած 14-ամյա երեխայի վիճակը գնահատվում է բավարար
Տեղեկացնում ենք, որ Գետահովիտ գյուղում գրանցված սննդային թունավորման հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված Ս․ Ա․-ի (ծնված 2007 թ.) առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Երեխան բուժօգնություն է ստանում համալսարանական հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում:
Նշենք, որ նույն դեպքով պայմանավորված «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված քաղաքացիներ Ս․ Հ․-ն և Ա․ Հ․-ն անցնում են համալիր հետազոտություններ և շարունակում են բուժօգնություն ստանալ:

