Կարևորն այն է, որ հարցը դրվել է քննարկման․ Եղոյանը՝ ռուս պատվիրակների քվեարկության մասին
Արման Եղոյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց, որ վերջապես հայկական պատվիրակության ջանքերի շնորհիվ հայ գերիների հարցը ընդգրկվեց ԵԽԽՎ նիստերի օրակարգ։ Նկատեցինք, սակայն, որ այդ հարցի՝ օրակարգում ընդգրկմանը դեմ են քվեարկել մեր ոխերիմ թշնամիներ Թուրքիայի, Արդրբեջանի և մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունները։ Պատճառաբանությունն այն է, որ մեկ փաթեթով է ներկայացված եղել հարցը, որում նաև Նավալնիին վերաբերող հարց է եղել, դրա համար է Ռուսաստանը դեմ քվերակել։ Հարցին՝ իրենց բավարարո՞ւմ է այս բացատրությունը, Արկման Եղոյանն ասաց, որ ինքը որևէ պաշտոնական պարզաբանման ծանոթ չէ։
«Ես որևէ պաշտոնական մեկնաբանություն այդ առումով չեմ տեսել դեռ, և քվեարկության տեխնիկական մանրամասների հետ կապված հարցերը առաջարկում եմ ուղղել մեր պատվիրակությյան անդամներին։ Կարևորն այն է,որ հարցը դրվել է քննարկման»։
Հարցին՝ իրենց չի՞ անհանգստացնում, որ Ռուսաստանը կողմ չի քվեարկել այդ հարցին, Եղոյանն ասաց, որ իրեն շատ բան է անհանգստացնում, բայց ինքն արտահայտվում է այն թեմաների շուրջ, որոնք ինքը նպատակահարմար է գտնում։
«Հրապարակ»