Երևանի թիվ 54 երթուղին սպասարկող «ԳԱԶելի» մեջ 40-ամյա տղամարդուն սպանած անձը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
Դիտել նաև
20 օր գիշերային ժամերին մի շարք փողոցներ միակողմանի փակ կլինի
Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք
Կոտայքի լեռնային գոտիներով 15 հոգանոց արշավախումբը մոլորվել է
Սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները․ Կարեն Ճշմարիտյան
Արցախը կորցնելու հետևանքները դեռ չեն գիտակցվում. Կարինե Նալչաջյան (տեսանյութ)
Ապրիլի 20-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ինքնակամ ներկայացել Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ապրիլի 14-ին Երևան քաղաքում՝ թիվ 54 երթուղին սպասարկող Газель-ի մեջ, դանակի 3 հարվածով Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արմեն Հունանյանին սպանելու մեջ։
Սպանությունից հետո վերջինս հեռացել էր դեպքի վայրից, նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ և հայտարարվել հետախուզում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան ոստիկանության Արտաշատի բաժնից տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ՝ նախաքննական մարմին։

