Նաև այս հաղթանակները «չներվեցին» Թեւանյանին Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. Երեմ Սարգսյան Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան
17
Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով Պատերազմ Արցախում
Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) Շնորհակալ եմ բոլոր կանանցից` մայրերից, 300-ից ավել քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանցից, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին Առյուծը քաղաքական խաղերի զոհ դարձավ, իսկ գազանանոցի մուտքավճարը թանկացել է Միջազգային ատյաններում բոլորի համար չէ՛, որ միևնույն է. Ձյունիկ Աղաջանյան Հայաստանը պետք է օպերատիվ արձագանքի տարածաշրջանի իրադարձություններին. Գրիգոր Բալասանյան Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ Նաև այս հաղթանակները «չներվեցին» Թեւանյանին Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. Երեմ Սարգսյան Իրենք չեն ասում՝ մենք քաղաքականությունից չենք հասկանում, մեզ մի խառնեք Մալվինյան կղզիների թեմաներին... «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ծառուկյանի անմեղությունը հիմնավորող բացառիկ փաստաթղթեր՝ նաև Իրանից (տեսանյութ) Արգենտինան կարող է տուգնվել ԱԱ ժամանակ մարզադաշտ Մալվինյան կղզիների մասին գրությամբ պաստառ բելերու համար Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյան Առյուծի անկման փաստը կոծկել չի ստացվի. ի՞նչ են պատրաստվում անել` ըստ Քրիստինա Վարդանյանի ՌԴ ԱԳՆ. Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեզ համար կարևոր են Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն Պետության անունից իրականացվող ռեկետ. «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը Վենդետա է իրականացնում իշխանությունը՝ 500 հոգու քաղաքական հետապնդման ենթարկելով. Զարուհի Փոստանջյան Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» «Հրապարակ»․ Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ Reuters Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»

Բորիս Ավագյանին աշխատանքից ազատելուց հետո ԱԱԾ են կանչել. Տեսանյութ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի արդեն նախկին տեղակալ Բորիս Ավագյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ավագյանը։

«Այո, հրավիրվել եմ ԱԱԾ, կայցելեմ, չգիտեմ, դեռեւս չեմ եղել։ Ոչ մի բան չեմ ենթադրում, կիմանամ»,-նշեց նա։

Ավագյանը հայտնեց, որ Արցախի ԱԻՊԾ ներկայացուցիչը նախարարի հրամանով քիչ առաջ վերցրել է իր տաբելային զենքը։

Նա նշեց, որ դեռեւս Արցախի նախագահի հրամանը չի ստացել, ծանոթ չի. «Երբ ինձ ծանոթացնեն հրամանի հետ, ես կարձագանքեմ։ Ունեցել եմ գործնական հանդիպում պատգամավորների մի խմբի հետ եւ դա չի եղել ասուլիս, իրենք ուզել են խորհուրդներ հարցնել նրանց գործունեության վերաբերյալ, ես իմ կողմից նրանց տվել եմ խորհուրդներ։ Ես շեշտել եմ, որ այդ քննադատությունները հնչեցրել եմ որպես ՀՀ քաղաքացի, հայ եւ ծնող։ Քանի որ ես իմ աշխատանքը դիտարկում էի որպես ծառայություն, եթե Արցախի Հանրապետության նախագահը հաշվում է, որ իմ ծառայության կարիքն արդեն չունի Հանրապետությունը, ես հաշվում եմ՝ ոչ մի խնդիր չկա դրանում»։

Նշենք, որ այսօր ԱՀ ԱԻՊԾ–ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ավագյանի պաշտոնանկության վերաբերյալ, որում ասվում է. «Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։

Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։

Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»։

Բորիս Ավագյանը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնին նշանակվել էր մարտի 12–ին։ Նա այդ պաշտոնում նշանակվելու առաջարկը ստացել էր Արցախի նախագահի կողմից։

Հիշեցնենք նաև, որ դեռ մարտ ամսին, Բորիս Ավագյանը հայտարարել էր, որ Բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր ականազերծման աշխատանքներով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, ինչն էլ հակառակորդին հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ականապատված ՊԲ-ի պաշտպանական տարածքները։

Այս հայտարարությունից հետո, Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտարարել էր, որ Բորիս Ավագյանը չի արտահայտել Արցախի Հանրապետության նախագահի տեսակետը:

Ավելի վաղ ՀԱԼՈ Թրաստ կազմակերպությունը ևս հերքել էր այդ լուրերը։

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>