ՏՄՊՊՀ-ն հրապարակվել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրությունը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության նպատակն է ստանալ ոլորտի ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ:
Ուսումնասիրության համար ընտրվել է երեք շուկա՝
M01A- ոչ ստերոիդային, ցավազրկող, հակաբորբոքային դեղամիջոցներ,
C07A– բետա ընկալիչների բլոկադորներ կամ արգելակիչներ,
J02A-հակաբակտերիալ (հակասնկային) միջոցներ` պարբերաբար օգտագործման համար։
Ուսումնասիրվել են ոլորտում առկա իրավական կարգավորումները, ապրանքային շուկաների կառուցվածքը, գնահատվել է դրանց կենտրոնացվածության աստիճանը:

