Հենց նոր ԵԽԽՎ լիագումար նիստը կողմ քվեարկեց, որպեսզի հայ ռազմագերիների հարցը վաղը երեկոյան մտնի օրակարգ և քննարկվի
Դիտել նաև
Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը
Ինչ վիճակում է հայրենիք վերադարձած գերին
Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան
Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ․ ադրբեջանական գերությունից վերադարձած
4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 2 սիրիացի վարձկանների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ
Սիրելի' հայրենակիցներ,
Հենց նոր Երոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը կողմ քվեարկեց, որպեսզի հայ ռազմագերիների հարցը, ինչպես և նախորդիվ ասել էինք, վաղը երեկոյան մտնի օրակարգ և քննարկվի։
Հարցը քվեարկվեց, որովհետև առարկություն էր ներկայացրել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը՝ հայտարարելով, որ դա ապակայունացնող նշանակություն կունենա տարածաշրջանի համար։
Հարցի քննարկմանը մասնակցեց 132 պատվիրակ, կողմ քվեարկեց 93-ը, դեմ՝ 21-ը և ձեռնպահ՝ 18-ը։
Այսպիսով, վաղը հարցն անպայման քննարկվելու է։
ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի ֆեյսբուքյան էջից

