Ցեղասպանության ճանաչման գործընթացը մնում է մեր օրակարգում, Թուրքիայի հետ որևէ բանակցություն չկա. ԱԳ նախարարի խորհրդական
Որեւէ բանակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չի գնում եւ որեւէ բանակցության նախատեսված չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԳ նախարարի խորհրդական Մարթա Այվազյանը:
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մնում է մեր ատռաջնային ուղղություններից մեկը: Մենք որեւէ առիթ չենք կորցնում միջազգային հարթակներում բարձրացնելու այդ հարցը, ինչպես նաեւ մեր երկկողմ շփումներում ջանքեր գորածդրելու, որ հասնենք մեր հիմնական խնդրին՝ ցեասպանության հնարավորինս լայն ճանաչման: Որեւէ փոփոխության այս առումով տեղի չի ունեցել»,-ասաց նա: