Չեմ կարծում, որ որևէ երկրի դաբրոյով պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները. Լևոն Քոչարյան 100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը Շարունակում ենք չգնել միասնական փաթեթները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
21
Այսօր ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը. Թրամփ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որին Փաշինյանը չի հրավիրվել (ուղիղ) Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա. Արաբկիր (ուղիղ) Միասնական բոյկոտը տալու է իր արդյունքը. ո՛չ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ) 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մայրաքաղաքի համար սոցիալական ծանր հետևանքներով խնդիր է (տեսանյութ) Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ դահլիճում (տեսանյութ) Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը իրեն ծառայող «Հանրապետության» միջոցով տապալում է ուղեվարձի չթանկացման արտահերթ նիստը, մարդկանց մնում է ելնել փողոցներ Պատերազմ Արցախում
Այսօր ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը. Թրամփ Հույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել․ Դավիթ Բաբայանի որդի Պրեմիերա. Հասմիկ Կարապետյան -«Սեր ասա». Տեսանյութ Դուք չեք հարգում, չեք սիրում, իսկ որոշ դեպքերում նաև ատում եք ՀՀ քաղաքացուն․ պատգամավորը՝ ՔՊ-ականներին Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանք ՔՊ-ի պոլի փետը․ «Կարճ ասած» Ի՞նչ են քննարկելու Միրզոյանն ու Լավրովը. ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է բանակցության օրակարգը Կարող է ինքը լավ իմաստով է հայհոյել, ուղղակի դուք չեք հասկացել. Խաչատրյանը հեգնում է ԲԴԽ-ում շատ բան չի փոխվելու, ընդամենը քֆուրն է ավելանալու. Էլինար Վարդանյան Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Չեմ կարծում, որ որևէ երկրի դաբրոյով պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները. Լևոն Քոչարյան Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որին Փաշինյանը չի հրավիրվել (ուղիղ) Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա. Արաբկիր (ուղիղ) Շնորհավորո՛ւմ եմ, սա լավագույն թեկնածուն է, որ կարող էիք ընտրել. Խամոյանը հեգնեց ՔՊ-ին ու Սիրունյանին Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպում կունենա Լավրովի հետ Փարաքար համայնքում արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին Միասնական բոյկոտը տալու է իր արդյունքը. ո՛չ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) «Բյուջեն մսխված, դատարկված ա՝ իրենց չտեսության արդյունքում». Անժելա Էլիբեգովա Պրեմիերա. Նարե Գևորգյան -Շարան Մետրոյի երթևեկության վճարը դարձնում են 100-ից 300 դրամ․ զատո դասական երաժշտության համերգներ են անելու մետրոյում․ Կարեն Վրթանեսյան Ավելի հետոյին պատրաստվելու համար «Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն»․ Վարուժան Գեղամյան 100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը Անընդունելի է Հայաստանի իշխանությունների ակնհայտ և բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ. ՀԱԿ Եթե դիմադրություն ցույց չտրվի այս ամենին, շուտով այս թուրքական գրաքննությունը տարածվելու է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա ու ոչ միայն քարտեզի տեսքով Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ) #բոյկոտ․ թույլ չտալ, որ տրանսպորտը թանկացնեն (տեսանյութ) 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մայրաքաղաքի համար սոցիալական ծանր հետևանքներով խնդիր է (տեսանյութ)

Զինված ուժերի փոփոխությունները չեն բխում առկա սպառնալիքների տրամաբանությունից․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին մարզային այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»:

Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման հարցը հավակնում է իշխանության հայտարարած «Զինված ուժերի բարեփոխումների» առանցքը դառնալ՝ առաջին հերթին նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանը մտնում է ընտրական փուլ, իսկ դա ենթադրում է պոպուլիզմի և խոստումների անսահման դրսևորումներ:

Նիկոլ Փաշինյանն, իհարկե, գիտի, թե ինչպես ճիշտ թիրախ կամ լսարան ընտրել, այլ բան է, որ սեփական իշխանությունը երկարաձգելն ու վերարտադրվելը գերակա են Հայաստանի ազգային շահերին և նպատակներին:

Մինչև բուն առաջարկին անցնելը, շարունակելով պոպուլիզմի թեման նշեմ, որ դրանով իշխանությունը քարոզչական երկու ալիք է ապահովելու:

Առաջինն, ինչպես նշեցի, ժամկետային ծառայության կրճատումն է, որը տարածվում է մեծ թվով ընտանիքների վրա, երկրորդ, պարտադիր ժամկետային, պայմանագրային ծառայողների կրճատման արդյունքում «կտնտեսվեն» գումարներ, որոնք, պայմանականորեն, կարող են ուղղվել թոշակների բարձրացմանը կամ սոցիալական մեկ այլ ուղղությամբ ծրագրի, ինչը կապահովի իշխանության փիար արշավի երկրորդ ալիքը:

Ի դեպ, չնայած պայմանագրայինների որոշ մասի կրճատման մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա, սակայն տարբեր պատճառաբանություններով, տեղեկություններ կան վերջին տասնամյակում ձևավորված պայմանագրային ստորաբաժանումների մի մասը կրկին պարտադիր ժամկետային ծառայողներով համալրելու հարցը:

Գանք պարտադիր ժամկետային ծառայության կրճատմանը: Լրացուցիչ չքննարկելով այս նախաձեռնության նախընտրական դրդապատճառները, դիտարկենք այն հնարավոր գործոնները, որոնք իշխանությանը թույլ են տալիս գնալ նման քայլի:

Եթե նույնիսկ չդիտարկենք զինված ուժերը նպատակային կազմաքանդելու հանգամանքը, ապա Փաշինյանի կառավարության դրդապատճառներից առաջինն Արցախ զորակոչ չուղարկելու հանգամանք է:

Վերջին զորակոչին, Արցախ նախատեսված տեղափոխությունները դադարեցվեցին, իսկ այդ ռեսուրսն ամբողջությամբ ուղղվեց ՀՀ զորամասեր:

Դա վերաբերվում է նաև Հայաստանի ուսումնական զորամասերում սերժանտական, մասնագիտական կուրսերի մեջ գտնվող զինծառայողներին, որոնք 6-ամսյա ժամկետից հետո պետք է մեկնեին Արցախի տարբեր զորամասեր:

Երկրորդ գործոնը, որն անմիջապես կապված է առաջին դրույթի հետ՝ Հայաստանում ձևավորված պայմանագրայինների ինստիտուտն է, որի պայմաններում մեծ թվով զորամասեր՝ դիրքապահ կամ թիկունքային, ապահոված են պայմանագրային անձնակազմերով, իսկ դեպի Արցախ զորակոչը կանգնեցնելու պարագայում, զինված ուժերի ներկայիս կառուցվածքի պայմաններում, առաջին հայացքից այդքան զինծառայողի անհրաժեշտություն չկա:

Երրորդ հանգամանք, Ռուսաստանի հետ տարվող բանակցությունները և Հայաստանի սահմանի համատեղ պահպանության օրակարգն է: Հայաստանի վարչապետն ու պաշտպանության նախարարը վերջին ամիսներին ակտիվորեն քննարկման մեջ են դրել ռուսական 102-րդ ռազմաբազային անձնակազմի ընդլայնման և համատեղ սահմանի պահպանման հատվածը մեծացնելու հանգամանքը:

Ենթադրելի է, որ ՌԴ-ի հետ այս թեմայով կա որոշակի փոխըմբռնում, նույնիսկ հայտարարվեց Սյունիքում ՌԴ 102-րդ ռազմաբազայի հենակետ տեղակայելու մասին, սական վերջնականապես դեռ պարզ չէ, թե սահմանի որ հատվածները կանցնեն ՌԴ սահմանապահ զորքերի պահպանության տակ:

Հասկանալի է, որ եթե նույնիսկ խոսք գնա Մեղրի-Գորիս հատվածի մասին, ապա Հայաստանի զինված ուժերը մարտական հերթապահությունից մեծ թվով ստորաբաժանումներ հանելու հնարավորություն կստանա:

Առաջին հայացքից թվում է, որ կան օբյեկտիվ հիմքեր կարծելու, որ ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայողների, այլ նաև պայմանագրայինների մի մասի կրճատումը ընկալելի գործընթաց է, սակայն կրկնում եմ՝ դա միայն առաջին հայացքից:

ՌԴ-ի հետ սահմանների համատեղ պահպանության ընդլայնումը, իհարկե, բխում է Հայաստանի շահերից, սակայն դա ոչ թե հիմք է բանակի կրճատմանը գնալու, այլ ռազմավարական տարբեր ուղղություններում, մարտական հերթապահություն չիրականացնող զորամասերի հիմքի վրա մարտունակ զորամասեր/բրիգադներ/զորամիավորումներ հիմնելու հարցը:

Սա ունի նվազագույնը երեք պատճառ: Առաջին, Արցախում էականորեն կրճատվող զինված ուժերի պայմաններում, Հայաստանը պետք է ունենա այնպիսի մարտունակ, տեխնոլոգիական հնարավորություններով մոբիլ ստորաբաժանումներ, որոնք անհրաժեշտության դեպքում արագ կտեղափոխվեն Հայաստանի կամ Արցախի «թեժ կետեր» և ունակ կլինի մարտական խնդիր կատարելու:

Չմոռանանք, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր դեռ չունենք, հրադադարը կարգավորվում է եռակողմ հայտարարությամբ, որը ենթադրում է՝ 5 տարվա ժամկետ: Իսկ դրա ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի այն չերկարաձգել:

Պարզ ասած, 4-4,5 տարի հետո Հայաստանն ու Արցախը կարող են բախվել նոր պատերազմի, իսկ այդ պայմաններում Արցախն ու Արցախի մեր հայրենակիցների պաշտպանության ապահովումը թիվ մեկ խնդիրն է դառնալու:

Երկրորդ, Ադրբեջանը՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, սկսել է զինված ուժերի արդիականացման նոր գործընթաց՝ թուրքական բանակի մոդելով, ինչը նշանակում է, որ այս երկիրը միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով կարող է նոր սպառնալիք ստեղծել Հայաստանի և Արցախի համար: Հատկապես որ հետպատերազմյան փուլի իրողությունները մեզ բավականին խոցելի են դարձրել՝ ավտանգության համար եռապատկել, քառապատկել մեր սպառնալիքները:

Երրորդ, Հարավային կովկասում  Թուրքիայի աճող դերակատարությունը, ՌԴ-ի հետ բախվող շահերը և հետպատերազմյան ժամանակաշրջանում վերջինիս ամբիցիաները չեն բացառում որևէ փուլում Թուրքիայի ուղիղ մասնակցություն Հայաստանի դեմ պատերազմական գործողություններին կամ նրա դրդմամբ և աջակցությամբ, օրինակ՝ Նախիջևանի Համազորային բանակի ներգրավում մարտական գործողություններին: Սա իհարկե ենթադրում է նաև Ադրբեջանի մասնակցություն:

Որքան էլ, որ ՌԴ-ի ներկայությունը էական զսպող դերակատարություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի դեպքում, այնուամենայնիվ դժվար է տարբեր ժամանակային կտրվածքով հաշվարկել ՌԴ-Թուրքիա, ՌԴ-Արևմուտք դիմակայությունը, ՌԴ ներքին վերադասավորումներն ու դրա հետևանքները և ցանկացած պարագայում Հայաստանի նման երկրների համար ռազմական բյուջեների կրճատումները ավելի շատ արկածախնդրության են նման:

Որևէ մեկը չի հերքում, ավելին՝ կա ձևավորված համոզմունք, որ բանակը վերափոխումների շեմին է, նախկին մոդելը, սխեմաները այլևս չեն աշխատում կամ դրանց արդյունավետությունը խիստ նվազել է:

Փոխվել է կամ պետք է փոխել զինված ուժերի դեմ դրվող խնդիրները՝ հենց միայն դեպի Արցախ դադարեցված զորակոչի պայմաններում, սակայն ցանկացած արմատական փոփոխություն՝ ինչ անվան տակ էլ լինի, պետք է լինի հիմնավորված:

Պետք է դրվի հստակ նպատակները, դրան հասնելու ճանապարհները: Պարզ ասած, քաղաքական առումով պետք է ձևակերպվի բանակի խնդիրը և ըստ այդմ՝ մանրամասն քննարկել, թե ինչ մոդելով ենք գնում զինված ուժերի արմատական փոփոխություններին:

Այս պահին անվտանգության ուղղությամբ մեր քաղաքականությունը հստակ ձևակերպված չէ, եթե նույնիսկ կան պաշտոնական դիրքորոշումներ դրանք չեն բխում եղած իրողությունների իրական մարտահրավերներից: Փոփոխությունների առանձին դետալները, քաղաքական գնահատականները, ՌԴ-ի հետ քննարկումները պետք է դիտարկել մեկ ընդհանուր փաթեթում, իսկ այսօր նման բան չկա:

Այնպես որ, վերադառնալով հոդվածի սկզբնամասին, եզրակացություններս վատատեսական են: Պարտադիր ժամկետային ծառայության կրճատումն ունի առաջնային մեկ դրդապատճառ, որի անունն էլ արտահերթ ընտրություններ, իսկ այն չի բխում է Հայաստանի և Արցախի անվտանգային առաջնահերթություններից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan