Ուշադրություն․ եթե հանկարծ հավատացել եք, հղումով գնացել եք և լոգին եք եղել, շտապ փոխեք գաղտնաբառը․ Սամվել Մարտիրոսյան
«Attention! Achtung! Pozor! Հարգելի հայրենակիցներ։ Բազմաթիվ էջեր նման կերպով նշվել են։ Սա հաքերային հնարք է։ Իրական չէ։ Ոչ մի դեպքում չհավատալ ։
Եթե հանկարծ հավատացել եք, հղումով գնացել եք եւ լոգին եք եղել (դա կեղծ Ֆեյսբուք է), շտապ փոխեք գաղտնաբառը։ Նաեւ համոզված եղեք, որ ձեր էջի մյուս ադմինները չեն հավատացել։
Հերիք է մեկ ադմինի լոմեն, էջը կտանեն։
Բնականաբար, բողոքեք, ռեփորթ արեք»։
Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից


