Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան
Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան Պատերազմ Արցախում
Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Փաշինյանը դարակազմիկ հերթական սուտն է հորինել Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Արտակարգ դեպք՝ Դեմիրճյան փողոցում. Հսկա ամրաններն ընկել են փողոցի երթևեկելի մաս Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը. Փաստաբան Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը փակ է լինելու երթևեկության համար Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ․ Մամիջանյան Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ Սիմոն Աբգարյանը նշանակվել է փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավար

Ստյոպա Սաֆարյանին պարտադրվել է ներողություն խնդրել

«Հրապարակ»-ը գրում է. «Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, որը չնայած որ պարտավոր է ի պաշտոնե քաղաքական չեզոքություն դրսևորել, սակայն աչքի է ընկնում իշխանության ամեն գործողություն արդարացնելով և հանրային կրքերը էլ ավելի թեժացնելով, և որը նաև աչքի չի ընկնում զսպվածությամբ, պարզվում է նաև, որ «մի պարկ» դատական հայցեր ունի իր դեմ։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ստյոպա Սաֆարյանի դեմ քաղհայց են ներկայացրել ոչ միայն պաշտոնյաներ, այլև լրատվամիջոցներ։ Եվ այսպես՝ Ստյոպա Սաֆարյանի դեմ դատական հայց են ներկայացրել «168 Ժամ»-ը և խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ Սաթիկ Սեյրանյանի պատիվն ու արժանապատվությունը, Սաթիկ Սեյրանյանի և «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության գործարար համբավն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելուն, վերջիններիցս ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, ինչպես նաև 2․000․000 դրամ՝ որպես զրպարտության և 1․000․000 դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում բռնագանձելու պահանջներով։ Ստյոպա Սաֆարյանը հակընդդեմ հայց է ներկայացրել, որը և դատարանը հետ է վերադարձրել է։ Ստյոպա Սաֆարյանը նաև վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը դատարանի կողմից մերժվել է։

Ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի հայցադիմում է ներկայացրել լրագրող Թագուհի Ասլանյանը։ 2019թ-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի գրասենյակում կազմակերպվել էր քննարկում, որը իր ֆորմատով եղել էր բաց քննարկում, թեև Սաֆարյանը նախօրոք լրատվամիջոցների «սև ցուցակ» է հրապարակել, որոնք իր համար անցանկալի էին։ «Լայվնյուզի» լրագրող Թագուհի Ասլանյանի հասցեին էլ Սաֆարյանը արտահայտվել էր անվայել կերպով․

«Ես չեմ համենում։ Ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ Ձեր տարածքների, ո՛չ Ձեր տների, Դուք իմ կինը չեք, որ ինձ որևէ տեղ հրավիրեք, իմ կինը կարող է ինձ տեղ հրավիրել»,- այսպես էր պատասխանել Ստյոպա Սաֆարյանը, երբ լրագրողը նրան հրավիրել էր լրատվամիջոցի տաղավար։ Դատարանը վճռել է․ «Թագուհի Ասլանյանի հայցը բավարարել մասնակի.

Պատասխանող Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանին պարտավորեցնել հայցվոր Թագուհի Բորիկի Ասլանյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ ձևով.

Պարտավորեցնել պատասխանող Ստյոպա Սաֆարյանինառնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակել հետևյալ հայտարարությունը.

29.10.2019թ. Ես՝ Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանս, վիրավորական արտահայտություններ եմ հասցեագրել, «Լայվ նյուզ» մեդիա ՍՊ ընկերության լրագրող Թագուհի Ասլանյանին, որի համար ներողություն եմ խնդրում:

Պատասխանող Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանից հօգուտ հայցվոր Թագուհի Բորիկի Ասլանյանի բռնագանձել 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում»։

Ընդդեմ Սաֆարյանի հայց են ներկայացրել նաև Մարինա Խաչատրյանը, «News,am»-ը, Տիգրան Ուրիխանյանն ու «Ալյանս» կուսակցությունը, բոլորը պատվին ու արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասը փոխհատուցելու պահանջով»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>