Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան

Փաշինյանը պարտության սիմվոլն է․ Վահե Հովհաննիսյան

Մեր ընտրությունը մեծ չէ՝ կամ ընտրում ենք պարտության սիմվոլին, կամ՝ վերելքի հնարավորությունը։ Ի դեպ, նման ընտրության համար քվեարկությունն ամենևին պարտադիր չէ։

Կա փաշինյանական «մոդել». մարդ, որը պատերազմի օրերին հռչակեց Նոր Սարդարապատ, առաջնորդեց այն ու պարտվեց։

Փաշինյանը պարտության սիմվոլն է։

Հնարավոր չէ ասել՝ սա Սարդարապատն է, ես էլ՝ գլխավոր հրամանատարը, ու պարտությունից հետո ասել՝ ես ի՞նչ կապ ունեի պատերազմի հետ, ես ընդամենը մոդերատոր էի, եկեք մոռանանք դա, սկսենք այլ խաղ։ Ու սկսել առաջ տանել պարտվածի խաղաղության մոդելը՝ խեղճ, անարժանապատիվ, խաղաղություն մուրացողի։

Սրան ի հակակշիռ պետք է ձևավորվի քաղաքական նոր հոսանք, որը պետք է դնի արժանապատիվ խաղաղության գաղափարը։ Քաղաքական հոսանքը պետք է խարսխված լինի սթափ տեսլականի վրա՝ հասկանալով, որ պատերազմով հետ բերելու և ռևանշիզմի մոդելն արկածախնդրություն է։ Դա գրեթե նույնքան վտանգավոր է, որքան՝ Նիկոլի գոյությունը։

Պարտված Փաշինյանի անթասիբ խաղաղության մոդելին պետք է հակակշռել արժանապատիվ խաղաղության մոդելը։
Խաղաղությունը ցանկություն չէ։ Դա սառը և գրագետ քայլերի շարքն է, որը բերում է այն վիճակին, որպեսզի քեզ հետ արժանապատիվ խոսեն։
Պարտության սիմվոլը չի կարող արժանապատիվ բանակցել։ Նա անձնապես պարտվել է, նրա հետ բանակցողը նրան ծաղրել է։

Շատ պետություններ են պատմության ընթացքում պարտվել։ Դա դատավճիռ չէ։ Դատավճիռ է, երբ դրա հետևանքով ազգերը կոտրվում են։
Մենք հիմա շատ նուրբ սահմանի վրա ենք։ Եթե թույլ տանք, որ մեր ազգը կոտրվի, ապա այլևս ոչինչ չենք կարողանալու փոխել։

Պարտության սիմվոլն ուզում է իր նվաստացումն անձնական մակարդակից տեղափոխել ազգային համընդհանուր մակարդակ։ Թուրքն էլ է դա ուզում։ Թուրքը եթե ֆիքսեց, որ պարտությունից հետո դու, որպես ազգ, չես կոտրվել, քո ողնաշարը չի կոտրվել, դու ունես որպես ազգ վերականգնվելու ռեսուրս և քո արժանապատվությունը տեղում է, քեզ հետ կսկսի խոսել այլ կերպ։

Եթե մենք չհասկացանք, որ խաղաղությունը աշխատանք է և պահանջում է ինտելեկտ ու կամք, և ընտրեցինք խաղաղության լենանազարյանական մոդելը, ապա կարճ ժամանակ հետո թուրքական զորքը լինելու է Հայաստտանում։

Եթե նկատել եք, Պարտության սիմվոլը գյուղերում իր մոնոլոգները սկսում է ավանդույթ դարձած ձևակերպմամբ. «մի գաղափար կա»։ Եվ հնչեցնում բոլոր այն մտքերը, որոնք հաճելի են զանգվածին, պլեբեյ-ընտրողին, բայց որոնք անհամատեղելի են պետության հետ՝ ուղղակի քանդում են պետությունը։

Կա գաղափար, որ ժամկետային ծառայությունը հանենք։
Կա գաղափար, որ բուհերի շենքերը վաճառենք։

Վաղը նույն ոգով շարունակելու է ցանկը.

Կա գաղափար, որ չաշխատենք ու հարուստներից խլածը բաժանենք ձեզ։
Կա գաղափար, որ բոլորը գրին քարտ կամ ռուսական անձնագիր ստանան։
Կա գաղափար, որ ուրանանք ցեղասպանությունը՝ երշիկի դիմաց։
Կա գաղափար, որ մուղամը դառնա մեր մշակույթի առանցքը, ու դրա դիմաց վճարվենք։
Եվ այլն, և այլն։

Պարտության սիմվոլը շատ լավ գիտի, որ ինքը վերակենդանանալու ոչ մի շանս չունի՝ անկախ քվեարկության արդյունքներից, ու որոշել է զանգվածի ծափերի տակ վերակենդանանալու շանս չտալ նաև պետությանը։
Նրա թիրախը պետությունն է, Արցախը, սփյուռքը, որտեղ որ կա վերակենդանացման ռեսուրս։
Ասում է՝ սփյուռքն իմ իշխանությանը վստահում է, որովհետև պատերազմի 44 օրերին հիմնադրամում հավաքվել է նախորդ 28 տարվա հավաքվածի ավելի քան 70 տոկոսը։ Ինչքա՞ն պետք է ավարտված երևույթ լինես, որ նման բան ասես։

Երբ գումարները հավաքվում էին, քո մասին ոչ ոք չէր հիշում։ Այդ գումարները փոխանցվել են Հայաստան համահայկական հիմնադրամին, որն ըստ էության միակ լեգիտիմ կառույցն էր՝ համահայկական դրամահավաք անելու։
Այդ գումարների զգալի տոկոսը հավաքվել է Հայաստանում, որտեղ ամեն մեկը՝ բանվորից մինչև ակադեմիկոս, իրենց վերջին կոպեկներն են փոխանցել։
Խոշոր նվիրատուներից շատերը հետագայում քո հրաժարականն են պահանջել՝ Սամվել Կարապետյան, Սերգեյ Համբարձումյան, Դաշնակցության ազդեցության տակ գտնվող կառույցները, ՀԲԸՄ, եկեղեցու՝ Էջմիածնի և Անթիլիասի ազդեցության տակ գտնվող կառույցները և այլն։ Սա է պատկերը՝ ստի և մարդկային ոչնչության։

Ի դեպ, կա խնդիր՝ այդ գումարների հաշվետվության, որը պահանջում են խոշոր դոնորները, և որից հիստերիկաբար խուսափում է Փաշինյանը։ Հաշվետվություն պահանջողների մեջ են ամերիկահայ նվիրատուները, որոնք դրա պատճառով հայտնվել են ամերիկյան հարկային մարմինների ճնշմումների տակ։
Հաշվետվություն պահաջողների մեջ են իրենց վերջին խնայողությունները նվիրաբերած ՀՀ քաղաքացիները, որոնք փորձում են հասկանալ, թե 5 մլրդ ինչպե՞ս ես որպես մոբի սննդի փող դուրս գրել, երբ ամբողջ Հայաստանն ու սփյուռքը սնունդ էր հավաքում։

Պակաս կարևոր չէ՝ հասկանալ, թե հատկապես որտե´ղ են իրականում ծնվում այդ «գաղափարները», որոնք հետո ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ որպես «մի գաղափար կա» հրամցվում են հանրությանը։ Ո՞ր երկրում, ո՞ր մայրաքաղաքում, ո՞ր կազմակերպության գրասենյակում։

Եվ նորից՝ ընտրությունների մասին

Կա մեկ ընտրության հարց՝ պարտության սիմվո՞լ, թե վերելքի հնարավորություն։ Մնացած ամեն ինչն անիմաստ է։ Մնացածի համար մենք այսօր ժամանակ չունենք։
Միայն այդ ընտրությունից հետո կարող են հետաքրքիր լինել վերելքի տարբերակները, բանավեճը դրա շուրջ։ Ի դեպ, պարտության սիմվոլի՝ վերջին մի քանի մոնոլոգների ֆոնին ակնհայտ է դառնում ձևավորված սոլիդ քաղաքական բևեռի կամ միավորի բացակայությունը։ Պոպուլիզմի, ստի, անպարկեշտության այլընտրանքը։ Նա հենց այդ բացակայությունից է գռեհկաբար օգտվում։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>