Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

«Տեղի է ունենում դատական իշխանությանը բացահայտ ճնշելու գործընթաց». Արա Զոհրաբյան

«Առանց անձնավորելու ԲԴԽ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցներին, պետք է նշեմ, որ տեղի է ունենում դատական իշխանությանը բացահայտ ճնշելու գործընթաց:

Գործադիր իշխանությունը (վարչապետի դեմքով) և օրենսդիր իշխանությունը (իշխող ուժի պատգամավորների դեմքով) թիրախավորել են դատական իշխանությանը: Ըստ հրապարակումների՝ «ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը մի քանի օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ։… Ու ահա Անդրանիկ Սիմոնյանը «հիշել է», թե Վարդազարյանը նախկինում իրեն զանգել է ու իր վարույթում գտնվող գործերից մեկով հանձնարարություններ տվել՝ ասելով, թե վիճահարույց գործ է, այնպես արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք»:

Բարձրագույն դատական խորհուրդը 15.04.2021թ. որոշել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Նույն կերպ կասեցվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ (նախագահ) Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները: Այս թեմայի մասով առկա է առնվազն 2 խնդիր, որը քրեական հետապնդում իրականացնող մարմինը պետք է գոնե իրավաբանական հանրույթին պարզաբանի. 1. ԱՐԴՅՈՔ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՉԻ ԱՌՆՉՎՈՒՄ. ԲԴԽ որոշումից տեղեկանում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ՈՉ ԻՐ լիազորությունների իրականացման կապակցությամբ: ԶԼՄ հրապարակումներից տեղեկանում ենք, որ ըստ հաղորդման՝ Ռ. Վարդազարյանը զանգել է դատավորին ասելով՝ թե վիճահարույց գործ է, այնպես արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք: Այստեղից կարող ենք հետևություն անել, որ Ռ. Վարդազարյանի ենթադրյալ զանգը ուղղված դատավորին քրեական հետապնդման մարմնի կողմից կարևորվել է հաշվի առնելով Ռ. Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ (բնական է, որ այս փաստը դեռ պետք է ապացուցվի): Հիմա հարց, եթե ԲԴԽ նախագահը իր պաշտոնեական դիրքով է դատարանի գործունեությանը միջամտել (վստահ եմ քրեական հետապնդման մարմինը չի խուսափելու այս կարգավիճակը վկայակոչելուց), իսկ ԲԴԽ նախագահը զուգահեռ նաև դատավոր է, ապա ինչպես կարող է քրեական հետապնդման մարմինը պնդել, որ Ռ. Վարդազարյանի ենթադրյալ գործողությունը կապված չէ իր լիազորությունների իրականացման հետ: Բարձրագույն դատական խորհուրդն այս տրամաբանությունն ու փաստն ընդունել է իր 15.04.2021թ. որոշման 2-րդ կետով, երբ դատավորի լիազորությունների կասեցման ուժով կասեցրել է նաև ԲԴԽ նախագահի լիազորությունները:

ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ: Այս նորմի ուժով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում իրականացվել առանց ԲԴԽ համաձայնության: Մինչդեռ ԲԴԽ-ն այդպիսի համաձայնություն չի տվել: Առանց այդ համաձայնության քրեական հետապնդում չէր կարող իրականացվել: 2. ԻՆՉՊԵՍ Է ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՇՐՋԱՆՑԵԼ ԲԴԽ-ԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՀԱՐՑՈՎ. Ըստ www.court.am կայքի տվյալների՝ Ռուբեն Վարդազարյանը դատավոր է նշանակվել 2009 թվականի փետրվարի 27-ից: 2005թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն՝ …. դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ ….. առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ սահմանադրական դատարանի համաձայնության։ 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Այս նորմերից հետևում է, որ մինչև 21.12.2015թ. նշանակված դատավորի նկատմամբ տարածվում է նախորդ խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության երաշխիքները: Այսինքն, նույնիսկ դատավորի` ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդումը կարող էր հարուցվել (մեղադրանքն առաջադրվել) միայն ԲԴԽ-ի համաձայնությամբ:

Հ. Գ. Իրավաբանական հանրույթն արձանագրում է իրավական համակարգերի ոչնչացման պատասխանատուներին և գործող անձանց: Մի բան հիշեք՝ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՑՈՂԻԿ Է»:

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>