Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Պատերազմ Արցախում
Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել

Առանց ԲԴԽ համաձայնության՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրգործ չէր կարող հարուցվել․ այս գործընթացը դատական իշխանության անկախության դեմ ուղղված ոտնձգությունների շարքում է․ Արամ Օրբելյան

Այս գործընթացը տեսնում եմ դատական իշխանության անկախության դեմ ուղղված քայլերի, ոտնձգությունների շարքում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործի հարուցմանն ու նրա լիազորությունների կասեցմանը։

Նա նշեց, որ իրավական տեսակետից այս գործընթացում տեսնում է լուրջ խնդիրներ և՛ բուն քրեադատավարական, և՛ սահմանադրաիրավական իշխանությունների տարանջատման լույսի ներքո։ Օրբելյանն ընդգծեց՝ առանց ԲԴԽ-ի՝դատավորի նկատմամբ չէր կարող հարուցվել որևէ քրեական գործ։ «Այն ծավալով, որով կան հրապարակումներ, մի շարք իրավական խնդիրներ եմ տեսնում։ Ռուբեն Վարդազարյանը, բացի ԲԴԽ նախագահ լինելու հանգամանքից, ունի դատավորի կարգավիճակ, իսկ դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը, առանց ԲԴԽ համաձայնության, չէր կարող սկսվել։ Այն ձևակերպումը, թե դա չի առնչվում իր՝ որպես դատավորի գործունեությանը, նույնպես հիմք չէ, որովհետև դա որոշելու իրավասությունը ԲԴԽ-ինն է։

Մինչև գործ հարուցելը՝ պետք է դիմեին ԲԴԽ, ստանային համաձայնությունը, այնուհետև գործընթաց սկսեին։ Ինչքան հասկանում եմ՝ դա տեղի չի ունեցել»,-ասաց փաստաբանը, ապա ևս մեկ հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց․ «Կարծես, երբ Վարդազարյանը գտնվել է ՀՔԾ-ում, ԲԴԽ նիստ է հրավիրել, և այն անցկացրել է Գագիկ Ջհանգիրյանը։ Սա խնդրահարույց է, որովհետև քանի դեռ Վարդազարյանի լիազորությունները չէին կասեցվել ԲԴԽ-ի կողմից, նա շարունակում էր մնալ ԲԴԽ նախագահ, հետևաբար նրա գործառույթները որևէ կերպ չէր կարող այլ անձ իրականացնել։ Ըստ տարածված հաղորդագրությունների` ԲԴԽ նախագահի լիազորությունները փաստացի կասեցվել են դեռևս պաշտոնապես կասեցված չլինելու ընթացքում»,-ասաց Օրբելյանը։

Նա ընդգծեց՝ քաղաքական իշխանություններն առնվազն ԱԺ մակարդակով իրենց դժգոհությունը արտահայտել են Վարդազարյանի վերաբերյալ, հետևաբար գործընթացը պետք է դիտարկել նաև այդ լույսի ներքո։ «Չգիտեմ՝ ինչ են մեղսագրել Վարդազարյանին, ինչ արարքի շրջանակներում են այս գործընթացքները սկսել, բայց մի բան փաստ է` առնվազն վերջին մի քանի տարիների ընթացքում բավականին երկար ժամանակ իրավապահ մարմինները գործընթացները պարբերաբար խախտում են։ Նշում են՝ անձը, միևնույն է, վատ բան է արել, կապ չունի՝ ինչ, իսկ իրականում դա անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում է, բոլոր գործընթացներն ի սկզբանե դառնում են ապօրինի և չեն կարող ունենալ շարունակություն։ Սա չի վերաբերում միայն Վարդազարյանի դեպքին։

Օրինակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ գործ հարուցվեց՝ նրան հեռացնելու ակնկալիքով։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ վերջում տեսնում ենք, որ իրավաբանական գործընթացը խախտումներով է տեղի ունեցել, ինչը, մեղմ ասած, շատ ցավալի է»,-ասաց նա։ Օրբելյանն ընդգծեց, որ շատ մտահոգիչ է ԲԴԽ դերի կտրուկ բարձրացումը՝ վերջին դատական փոփոխությունների փաթեթում։ «Մենք ժամանակին լուրջ աշխատանք ենք տարել, որ ԲԴԽ-ին նախորդած կառույցը՝ Դատարանների նախագահների խորհուրդը, Վճռաբեկ դատարանի նախագահը չունենան հիերարխիկ ազդեցության հնարավորություն։ ԲԴԽ-ն դատավորների տնօրենը չէ, այն մարմին է, որն ապահովում է դատավորների անկախությունն ու արդյունավետությունը, ընդունում է որոշակի ակտեր»,-ասաց փաստաբանը՝ նշելով, թե ԲԴԽ-ի շուրջ կատարվող գործընթացքները պետք է դիտարկել նաև դրա լիազորությունների ընդլայնման շրջանակներում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>