Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն վարչապետ

Ձեզ են դիմում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների (այժմ արդեն նախկին) աշխատակիցները: 

Սոցիալական ոլորտում ընթացող բարեփոխումների արդյունքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծվել է Միասնական սոցիալական ծառայություն, որը միավորում է  համակարգում գործող 4 կառույցներ` այդ թվում Զբաղվածության պետական գործակալությունը` իր տարածքային կենտրոններով: Նոր կառույցի կանոնադրության համաձայն` գործակալության գործունեությունը իր բոլոր գործառույթներով պահպանվում է նոր կառույցի կազմում, մինչդեռ ՀՀ վարչապետի 26.02.2021թ. 172-Լ որոշմամբ ապրիլի մեկից Զբաղվածության պետական գործակալության գործունեությունը վերակազմակերպման փոխարեն դադարեցվել է` այդպիսով ստեղծելով քաղաքացիական ծառայողներին պաշտոնից ազատման հիմք: 

Տարբեր առիթներով իր ելույթներում ԱՍՀ նախարար Մ. Առաքելյանը հավաստիացրել է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում որևէ քաղաքացիական ծառայող չի կորցնի աշխատանքը: Ոլորտի ղեկավարի նման մոտեցումը արդարացի էր, քանի որ այդպիսով կապահովվեր նոր ստեղծվող կառույցի գործունեության անխափան իրականացումը, մյուս  կողմից կպաշտպանվեր քաղաքացիական ծառայողների օրենսդրությամբ սահմանված իրավունքները: 
Սակայն իրականությունն  այլ է:

Չնայած ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթներով (հոդված 8) սահմանված է, որ  «hամապատասխան գործառույթներ իրականացնող քաղաքացիական ծառայողներին Միասնական սոցիալական ծառայությունում կարող են առաջարկվել քաղաքացիական ծառայության հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններ», բազմամյա աշխատանքային փորձ ունեցող, տարիներ շարունակ պետական բյուջեի, նաև տարբեր միջազգային կառույցների  միջոցներով բազմաթիվ վերապատրաստումներ անցած, իրենց մասնագիտության մեջ հմտացած քաղաքացիական ծառայողներին նոր ստեղծված կառույցում համապատասխան աշխատանքի առաջարկ չի արվում: Փոխարենը հայտարարվել են ժամանակավոր թափուր պաշտոնների մրցույթներ, որոնց կարող են մասնակցել նաև այլ անձինք:

Եթե անգամ, թափուր աշխատատեղերի  մրցույթներում ընտրվեն զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետները` հաշվի առնելով նրանց բազմապրոֆիլ մասնագիտական գիտելիքները, գործատուների, աշխատանք փնտրողների, միջազգային և տեղական գործընկերների հետ համագործակցելու տարիների ընթացքում ձեռք բերված փորձը, խախտվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված նրանց իրավունքները, այն է` ընդհատվում է նրանց աշխատանքային ստաժը, զրոյանում է աշխատանքային ստաժով պայմանավորված աշխատավարձի բնականոն աճի հաշվին գոյացած աշխատավարձի մասը: 
Հարգելի պարոն վարչապետ, հաշվի առնելով, որ քաղաքացիական ծառայության աշխատանքը մասնագիտական գործունեություն է ի շահ պետության, հեռու քաղաքական գործընթացներից, խնդրում ենք վերանայել ՀՀ վարչապետի 26.02.2021թ. 172-Լ որոշումը և վերականգնել զբաղվածության տարածքային կենտրոնների շուրջ 300 քաղաքացիական ծառայողների խախտված իրավունքները:  

Զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատակիցներ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>