Արթուր Վանոյան, Յուրա Տեփանոսյան, Գագիկ Մկրտչյան. այսօր ձեր ու ձեր նման հանուն հայրենիքի կյանքը չխնայող տղերքի տոնն է
Դիտել նաև
«Բերանս մի՛ փակի». ինչպես զոհվածի հարազատին հեռացրին հավաքի վայրից
Զոհված զինծառայողների ծնողները փակեցին Մատոցի պողոտան
«Մեզ հետ այդպես էլ չհանդիպեցին». գերիների հարազատները բացել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը
Կազմվել է սեպտեմբերի 13-ի ագրեսիայից զոհված 125 հայ զինվորների անվանացանկը
Ոստիկանությունն արդեն դպրոցում է․ Արամ Գևորգյանը՝ զոհվածի մոր վրա հարձակման դեպքի մասին
Գնդապետ Արթուր Վանոյան, լեյտենանտ Յուրա Տեփանոսյան, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյան, այսօր ձեր ու ձեր նման՝ իրենց վստահված դիրքը չլքող, անձնուրաց ծառայող և հանուն հայրենիքի կյանքը չխնայող տղերքի տոնն է: Շնորհավորում եմ: Աստված հոգիներդ լույսերի մեջ պահի:
Առաջին վայրկյանից պատերազմ կամավոր մեկնած, դավաճանված ու միայնության մատնված ոստիկաններ, այսօր ձեր ու ձեր նման տղերքի տոնն է: Աստված լույսերի մեջ պահի բարձունքում մնացած տղերքին, նրանք մեզ լքեցին հաղթողի ոգով: Ողջ վերադարձածներին՝ բարի ու անփորձանք ծառայություն: Ձեզ իմաստություն ու կամք:
Հերս՝ Գեներալս, այսօր քո ու քո ընկերների տոնն է: Դուք հաղթեցիք պատերազմում, սակայն պարզվում է պարտվեցիք: Մի օր նորից հանդիպելու ենք, բայց չգիտեմ, թե ինչպես պետք է նայեմ ձեր աչքերի մեջ: Կներեք...
Իմ նախկին ծառայակից ընկերներ, շնորհակալ եմ համատեղ ծառայած տարիների, միասին տարբեր պատմությունների մեջ հայտնվելու, թիկունք թիկունքի տված, անշնորհակալ աշխատանքի ու վտանգված կյանքի ամեն վայրկյանի համար:
Այսօր պատիվ, հայրենիք ու սրբություն ունեցող իսկական ոստիկանների տոնն է: Այլ ոչ ինքնահաստատվող, իրեն տղամարդ զգալու կամ միայն աշխատավարձ ստանալու համար համազգեստ հագած, աղջիկներին ծեծող ու ջարդող, աշխատավարձի համար վիժվածքին պահպանող անհասկանալի եսիմ ում:
Խաղաղ ու անամպ ծառայություն իսկական ոստիկաններին, շառից ու փորձանքից հեռու:
Պատիվ ունեմ:
Ալբերտ Ունուսյանի ֆեյսբուքյան էջից

