Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Ինձ համար թանկ է Արցախի ամեն թիզ հողը. Սեյրան Օհանյան

Ազգային տոնացույցում ինձ համար երկու ամիս առանձնահատուկ նշանակություն ունեն. սեպտեմբերը, երբ մենք ազգովին հռչակեցինք Հայաստանի և Արցախի անկախությունը, և մայիսը, որովհետև չլինեին մայիսյան հաղթանակները, չէր լինի և այն ազատ, անկախ հայրենիքը, որի մասին երազում էինք բոլորս:

Այսօր հայ ժողովուրդը հերթական անգամ տոնում է մայիսյան փառահեղ հաղթանակները՝ Հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման 25-րդ հոբելյանական տարեդարձը:

Առաջնահերթորեն շնորհավորանքներս ուզում եմ հղել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին: Նա է մեր ժողովրդի անվտանգության, ռազմաքաղաքական կայունության և խաղաղության երաշխավորը, իսկ նրա ակունքներում մեր կամավորականների, ազատամարտիկների, երկրապահների ջոկատներն էին, որ պայքարի էին ելել՝ տոգորված հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրով, նվիրումով, հայրենիքը փրկելու կամքով ու վճռականությամբ, և իզուր չէ, որ Մայիսի 8-ին մենք նաև նրանց՝ Երկրապահի օրն ենք նշում:

Ես առանձնահատուկ սիրով, ջերմությամբ և հպարտությամբ եմ վերաբերվում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, որտեղ անցել են իմ ծառայության ամենապատասխանատու, ամենադժվար, ամենապատվաբեր տարիները: Պաշտպանության բանակը արդեն մեկ քառորդ դար կարողանում է պատվով լուծել իր առջև դրված նույնիսկ ամենավտանգավոր խնդիրները՝ ամենաբարդ պայմաններում և ամենասուրբ հողի վրա:

Ինձ համար թանկ է Արցախի ամեն թիզ հողը, ինձ համար թանկ են պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր հրամանատարի կյանքն ու առողջությունը: Եվ այսօր էլ չափազանց կարևորում եմ այն ազնիվ նվիրումը, որով ազգային բանակի զինվորներն ու հրամանատարները շարունակում են կատարելագործել իրենց մարտական պատրաստվածությունն ու կարողությունները և արժանապատվորեն իրականացնելով ամենօրյա քրտնաջան, լարված և հիրավի հերոսական ծառայությունը՝ անառիկ պահում մեր մարտական ընկերների, մեր որդիների արյամբ գծված ու սրբացած հողը:

Խոնարհվում եմ այն քաջ հայորդիների շիրիմներին, որոնք իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքի փրկության զոհասեղանին՝ Արցախյան գոյամարտի առաջին օրերից մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը, մինչև այսօր:
Բոլորին անխտիր՝ հավերժ փառք և խոնարհում:

Ես այսօր խորին երախտագիտությունս եմ հայտնում մեր պապերին ու հայրերին, որոնց սխրագործությունները արտացոլվել են մեր հաղթանակներում, և շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների կապակցությամբ՝ Հայրենական պատերազմի փառապանծ վետերաններին, ազատամարտիկներին, երկրապահներին, Ազգային բանակի զինվորներին ու սպաներին, ողջ հայ ժողովրդին, որովհետև, ըստ էության, հաղթել է ժողովուրդը...

Թո´ղ մեր զինվորը ամուր ու անփորձանք լինի: Թո´ղ հայոց սահմանները անառիկ լինեն: Թո´ղ մեր ժողովուրդը ապրի այն արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով, որին արժանի է: Եվ թող իրականություն դառնան ուժեղ, արդար, պաշտպանված Հայրենիք ունենալու մեր ամենանվիրական երազանքները:


Գրել է Ֆեյսբուքի իր էջում ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>