Մետաղաձուլական գործարանի ստեղծումը Հայաստանի տնտեսական զարգացման կարեւոր կետերից մեկն է. Նիկոլ Փաշինյան
Մետաղաձուլական գործարանի ստեղծումը Հայաստանի տնտեսական զարգացման կարեւոր կետերից մեկն է:Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այդ դեպքում ատոմային էլեկտրակայանի ծառայության ժամկետի երկարացումն ու նույնիսկ նորի կառուցումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր իմաստ կստանան:
«Չպետք է մոռանալ, որ Հայաստանի խորհրդային էլեկտրաէներգետիկ համակարգը ստեղծվել է՝ հաշվի առնելով արդյունաբերությնա զարգացումը, որն այսօր, ցավոք, չկա»,-ասաց Փաշինյանը:
Միաժամանակ նա կարծիք հայտնեց, որ էլեկտրաէներգիայի պահանջարկը կտրուկ կաճի մետաղաձուլման գործարանի ստեղծումից հետո:
«Այդ դեպքում դեպի Իրան եւ Ռուսաստան երկաթուղային ճանապարհի բացումը հատկապես կարեւոր է Հայաստանի համար: Կասկածում եմ, որ Ադրբեջանը ապակառուցողաակն մոտեցում կցուցաբերի այդ հարցում »,-հավելեց վարչապետը: