Օնիկ Գասպարյանը պատերազմը դադարեցնելու մասին այդպիսի բան չի ասել, չէր էլ կարող ասել. Փաշինյան. Տեսանյութ
«Սեպտեմբերի 30-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրն ու պատրաստ է այն կատարել մինչև վերջ»․ ապրիլի 14-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հավելեց, որ 2020-ի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստին Գասպարյանը հավաստիացրել էր, թե արցախյան ուղղությամբ հայկական բանակը կարող է ոչ միայն հետ մղել հակառակորդին, այլև ջախջախել նրա խմբավորումները։