Իշխանությունը թքած ունի գերիների հարցի վրա. Գևորգ Պետրոսյան
Իշխանությունը թքած ունի գերիների հարցի վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Ով ինչ ուզում խոսում է այս թեմայով. Մեկն ասում է՝ շուտով 50 գերի կվերադարձվի, մյուսն ասում է՝ ոչ թե հավաստիացրել ենք, այլ հույս ենք հայտնել: Այ տղա, դ հույս հայտնելու թեմա՞ է: Դուք հասկանո՞ւմ եք ռազմագերու ծնողի վիճակը, երբ նրան ասում են՝ քո ռազմագերուն բերում են, արի դիմավորի, մարդը ժամերով կանգնում է, սպասում է, որ հեսա պետք է տեսնի իր բալին, ու հանկարծ մեկը գալիս ասում է՝ դատարկ է եկել ինքնաթիռը: Սերցն խայտառակություն որտե՞ղ կա:
Նիկոլ Փաշինյանին այս հարցն ընդհանրապես չի հետաքրքրում, նա մի գերխնդիր ունի՝ ամեն գնով մնալ իշխանության»,-ասաց նա:
Անդրադառնալով պատերազմում պարտությանը, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Այսօր կա՞ որեւէ հրամանատար, որի նկատմամբ կա քրեական հետապնդում պատերազմը տանուլ տալու կապակցությամբ: Այսինքն բոլորդ մաքուր էիք, արդար էիք, մենակ խեղճ զինվորն էր մեղավո՞ր, որ գնաց զոհվեց»:
Աղբյուր՝ NEWS.am