Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում
2
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտրակությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտրակությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ)

«Հայկական ժամանակ» իրականությունից պետք է դուրս գան․ փաստաբանը՝ ՀՔԾ-ի մասին

Ապրիլի 10-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել «Ձորագետ ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ, որում նշված է նաև Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում, Պորտուգալիայի Հանրապետությունում նախկին դեսպան, արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի անունը։

«Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց օտարման անհրաժեշտության հիմնավորման և գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը», - նշված է ՀՔԾ հայտարարության մեջ։ 

«Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին կրկին անդրադառնալիս Հատուկ քննչական ծառայությունը տվել է «ՀՀ նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող» ձևակերպումը։ 

Արձագանքելով ՀՔԾ-ի հայտարարությանը, Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը «Հրապարակին» ասաց, որ այս գործն ընդհանրապես իր պաշտպանյալի հետ առնչություն չունի։ «ՀՔԾ-ի երևակայությունն այնքան է, որքանով, իրենց կարծիքով, այդ գործարքին պարոն Մինասյանն առնչություն է ունեցել, որքանով պարոն Մինասյանի «մտերիմները»։ ՀՔԾ-ն սիրում է, չէ՞, գործերն ուռճացնելու համար նախադասությունը սկսել այսպես. «ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի մտերիմ»։ Ա՛յ քեզ բան, էս աբսուրդը... պետական մարմինները պետք է վերջապես լրջանան ու զբաղվեն իրենց գործերով, այլ ոչ թե հասարակությանն ինչ-որ շոուներով կերակրելով։ Վերջապես այդ «Հայկական ժամանակ» իրականությունից պետք է դուրս գան», - նշեց Մակինյանը։

Հարցին՝ Մինասյանն այս գործով ծանուցվե՞լ է հարցաքննության համար, փաստաբանը պատասխանեց, որ Մինասյանը որևէ կարգավիճակ չունի։ «Բոլորն էլ գիտեն, որ պարոն Մինասյանը հանրապետությունից դուրս է գտնվում»։

Այս գործով որպես մեղադրյալ են ներգրավված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը, վերջինիս նախկին տեղակալ Շիրազ Կիրակոսյանը, հանձնաժողովի նախկին անդամներ Նիկոլայ Գրիգորյանն ու Մուշեղ Կոշեցյանը։ 

Ըստ ՀՔԾ-ի՝ քննիչ Բորյա Չիլինգարյանը նրանց վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտ հայտնելու մասին որոշում է կայացրել ապրիլի 9-ին։ 

Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի վերաբերյալ որոշում է կայացվել մահվան հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին, իսկ Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ Սեյրան Օհանյանին՝ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

Սեյրան Օհանյանն «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասել է, որ օտարման ողջ գործընթացը իրականացրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, և ինքը որևէ տեղեկատվություն չի ունեցել՝ ինչու է այն շուկայականից էժան օտարվում և ում է վաճառվում։  Ռոբերտ Նազարյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը պնդել է, որ իր պաշտպանյալը չի չարաշահել պաշտոնեական լիազորությունները, և որ հանձնաժողովը որպես կոլեգիալ մարմին է որոշում կայացրել օտարման հարցում։

Արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը մեղադրյալի կարգավիճակ ունի Պետական եկամուտների կոմիտեի կողմից քննվող մի գործում, որում նրան մեղադրանք է առաջադրված ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով, 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ)։

«Բոլորն էլ գիտեն, որ պարոն Մինասյանի նկատմամբ մեծ ջանասիրությամբ երկու անգամ տրված խափանման միջոց կալանավորումները վերացվել են», - անդրադառնալով այս գործին՝ ասաց Մակինյանը։ 

Ըստ նրա՝ այս գործով նոր զարգացումներ չկան։ «Ոչ մի նոր զարգացում չկա։ Բայց կարծում ենք, որ կլինեն։ Քանի որ «Հայկական ժամանակ» իրականության մեջ սիրում են, չէ՞, պրոցեսները ծածկել ու լռեցնել այլ պրոցեսներով։ Այնպես որ, մենք սպասում ենք, որ կարող են լինել», - նշեց Մինասյանի պաշտպանը։

Հարցին՝ ՊԵԿ-ի գործով եղե՞լ են նոր հարցաքննություններ, նոր մեղադրյալների ներգրավումներ, պատասխանեց, որ տեղյակ չէ։ «Վերջին անգամ կալանավորումը վերացվելուց հետո որևէ բանի մասին, ըստ էության, մենք տեղեկություն չունենք։ Մենք վճռաբեկ բողոք ենք ներկայացրել [վերաքննիչ դատարանի կողմից կալանավորումը վերացնելու որոշման մասով] և սպասում ենք դատարանի որոշմանը։ Մենք համաձայն չենք դատարանի որոշակի դիրքորոշումների հետ», - եզրափակեց Ամրամ Մակինյանը։

Դեսպանին կալանավորելու ՊԵԿ միջնորդությունը վերաքննիչ դատարանը երկրորդ անգամ մերժել էր 2020 թվականի դեկտեմբերի 16-ին։ Նշենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իմքայլականների օրոք քրեական գործեր են հարուցվում ընդդիմադիրների որոշ մասի դեմ։

Աղբյուր՝ «Հրապարակ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>