Դուք ձեզ Նիկոլ Փաշինյանի ուսապարկ համարո՞ւմ եք․ լրագրողը՝ «Իմ քայլի» նոր պատգամավորին. Տեսանյութ
«Իմ համեմատությունը վերաբերել է մի պատգամավորի, որը դավաճանել է իր քաղաքական թիմին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքն իրեն Նիկոլ Փաշինյանի ուսապարկ համարո՞ւմ է։
Նա նշեց, որ եթե ինքը դավաճանի իր քաղաքական թիմին, ապա նման համեմատությունը տեղին կլինի նաև իր համար. «Քաղաքական դավաճանությունը ևս դավաճանություն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։

