Ալիևը չի բացառել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումն ու կոչով դիմել Հայաստանի քաղհասարակությանը
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի առնչությամբ, սակայն Հայաստանից պատասխան արձագանք չկա։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Մենք հավատում ենք, որ հակամարտության էջը փակ է: Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի հետ հնարավոր խաղաղ համաձայնագրի մասին... Իրավիճակը պատերազմից հետո դեռ փխրուն է: Հրադադարի ռեժիմը պահպանվում է, բայց չնայած դրան, մենք դեռ շատ հարցեր ունենք հետպատերազմյան զարգացման հետ կապված»,-ասել է նա Բաքվում կայացած խորհրդաժողովում:
Ալիևը նաև կոչ է արել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը համագործակցել տարածաշրջանում խաղաղ շինարարության ոլորտում:
Zham.am

