Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Հիմնադրման 25 տարին ՍԴ-ն դիմավորել է՝ արձանագրելով 5 նախագահ. Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահները»

Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահները»

2018 թվականի իշխանափոխության հետևանքով՝ Հայաստանի Հանրապետության կործանման նպատակային քաղաքականության առաջին թիրախներից մեկում հայտնվեց Սահմանադրական դատարանը։ Շուրջ երկու տասնամյակ դժվարություններով և հաջողություններով կայացած Բարձր դատարանը հասցրել էր հեղինակություն վաստակել ոչ միայն մեր երկրի իրավական համակարգում, այլև միջազգային գործընկերների շրջանում։ Սահմանադրական դատարանում, որպես կանոն, դատավորներ էին դառնում հեղինակավոր, ճանաչված և բանիմաց իրավաբաններ, իսկ դատարանի մինչ օրս օրինական ընտրված երկու նախագահները՝ Գագիկ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը հանդիսանում են ժամանակակից սահմանադրական իրավունքի լավագույն մասնագետներից, որոնք անուրանալի դեր են ունեցել և շարունակում են ունենալ իրավունքի զարգացման գործում։

Բնականաբար ցանկացած կայացած և ֆունկցիոնալ պետական կառույցի գոյությունը չէր կարող չանհանգստացնել պետությունը քանդելու նպատակ ունեցող թշնամական խմբին։ Սահմանադրական դատարանում այդ առաքելությունը վերապահված էր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանին, որը փողոցից գործուղվել էր Բարձր դատարան։ Պարզվեց, որ նա այնքան էր ոգևորված իր կազմաքանդիչ առաքելությամբ, որ գործի անցավ մինչև Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները ստանձնելը։ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո, դեռևս իր երդումը ԱԺ ամբիոնից հնչեցնելուց առաջ (որից հետո նա կարող էր համարվել ՍԴ օրինական դատավոր, չնայած ի սկզբանե իր ոչ լեգիտիմ լինելու փաստին), նա, խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը, հանդես եկավ օրենքով չնախատեսված մի ելույթով, որի ժամանակ հայտարարեց, որ րոպեներ անց ստանձնելու է ոչ միայն ՍԴ դատավորի, այլև Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը։ Դրանով Վահե Գրիգորյանը դարձավ Սահմանադրական դատարանի պատմության մեջ առաջին ինքնահռչակ «նախագահը» (հավանաբար ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում)։ Իհարկե, շատերն այդ հայտարարությանը լուրջ չվերաբերեցին, ավելին, հասկացան, որ Բարձր դատարանում հայտնվել է ակնհայտ հոգեկան շեղումներով մի երևույթ, որն ընդամենն իր համար «հիմք» էր ստեղծում ձրիակերության նախատեսվող վարքն արդարացնելու համար։ Պարզ էր, որ նրա ինքնահռչակումը ոչ մի իրավական հետևանք չէր կարող ունենալ․ նա չկարողացավ կատարել, որևէ քայլ և գործողություն, որը կապ կունենար ՍԴ նախագահի լիազորությունների հետ։ Տևական ժամանակ նա չէր կատարում անգամ Սահմանադրական դատարանի դատավորի իր պարտականությունները։ Նա որոշեց ինքնամեկուսացվել իր աշխատասենյակում՝ առանց բժշկական հսկողության, երբեմն-երբեմն տարօրինակ վարքով և հոգեկան անհավասարակշիռ բռնկումներով։

Ցավոք Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահ ինքնահռչակվելու հիվանդությունը վարակիչ դարձավ ՍԴ երկու այլ դատավորների համար։ 2020 թվականին հակասահմանադրական և հակաօրինական ճանապարհով ՀՀ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության մեջ իրականացված հակասական և զավեշտալի փոփոխություններից հետո, Սահմանադրական դատարանի նախագահ ինքնահռչակվելու առաքելությունը ստանձնեց հիմնական կրթությամբ տնտեսագետ, հարկային ծառայության նախկին աշխատակից Աշոտ Խաչատրյանը։ Ժամանակավորապես ՍԴ նախագահ ինքնահռչակվելու հարցում նրան օգնության ձեռք մեկնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը (հանրությանն առավել հայտնի «Օմեգա»)։ Նրան հաջողվել էր Բարձր դատարանի դատավոր դարձած, արդեն իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանին համոզել ստորագրելու ԱԺ նախագահի պաշտոնական ձևաթղթի վրա գրված «Հաղորդագրություն» անունով մի գրական-գեղարվեստական ստեղծագործության տակ, որով իրեն իրավաբան համարող մարդը, համաձայնել էր իր գործընկերների հանդեպ իրականացված ապօրինություններն իրավաչափ որակել։ Դրա հետևանքով նա արձանագրել էր իր տարիքով ավագ լինելու փաստը, առանց մտածելու, որ տարիքը հիմնականում մարդկանց օժտում է իմաստնությամբ, իսկ երբեմն՝ հակառակը։

Ինչևէ, ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող ինքնահռչակ Աշոտ Խաչատրյանը, շուրջ երկու ամիս, տապալելով ՍԴ բնականոն գործունեությունը (Սահմանադրական դատարանը չէր կարողանում հրավիրել իրավազոր նիստեր, աշխատակարգային նիստեր, դատական կազմի նիստեր, չէին կայացվում ոչ մի տեսակի որոշումներ, խախտվում էին գործերի քննության ժամկետները, ընթացք չէին տրվում Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներին և այլն), ՍԴ նախագահի ինքնահռչակման էստաֆետը զիջեց ՍԴ մեկ այլ դատավոր Արման Դիլանյանին։

2020 թվական հոկտեմբերին 12-ին ՍԴ ժամանակավոր ինքնահռչակ նախագահ Աշոտ Խաչատրյանը հրավիրել էր Սահմանադրական դատարանի հատուկ աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահի ընտրության նպատակով։ Նիստի ընթացքում նրա չհաջողվեց կազմակերպել ՍԴ աշխատակարգի պահանջներին համապատասխանող քվեարկության գործընթաց, ինչի հետևանքով, Սահմանադրական դատարանը ձեռնպահ մնաց Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու մասին որոշում կայացնելուց։ Ենթադրվում էր, որ Սահմանադրական դատարանը չէր կայացնի նման որոշում նաև այն պատճառով, որ դեռ որոշում չէր կայացրել ՀՀ Ազգային ժողովի կողմից, մինչ այդ, օրինական ճանապարհով ՍԴ նախագահ ընտրված Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին։ Փաստը մնում է փաստ, որ ինչպես 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, այնպես էլ դրանից հետո, Սահմանադրական դատարանը մինչ օրս որևէ որոշում չի կայացրել ՍԴ նախագահ ընտրելու մասին (Սահմանադրական դատարանի բոլոր որոշումները, այդ թվում աշխատակարգային որոշումները, առանց բացառության, տեղադրված են Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում, որտեղ հնարավոր չէ գտնել նման բովանդակությամբ որևէ որոշում), իսկ Արման Դիլանյանը, հավանաբար ոգևորված նիստի ընթացքում նախկին ինքնահռչակ, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ իր հասցեին հնչեցրած դրական խոսքերից, որոշել է 2020 թվական հոկտեմբերի 12-ից իրեն համարել Սահմանադրական դատարանի արդեն երրորդ ինքնահռչակ «նախագահ», ավելին կատարել ՍԴ նախագահի լիազորություններից բխող գործողություններ, որոնց մի մասով ոտնահարվել են նաև այլոց իրավունքները (ներկա պահին միայն ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Արման Դիլանյանի ապօրինի որոշումների բողոքարկման չորս դիմում)։

Փաստորեն ստացվում է, որ հիմնադրման 25-ամյակի հոբելյանական տարին Սահմանադրական դատարանը դիմավորել է՝ արձանագրելով պատմության մեջ Սահմանադրական դատարանի հինգ նախագահներ, որոնցից մեկը ՍԴ նախագահի պաշտոնում նշանակվել և ազատվել է օրինական ճանապարհով, երկրորդ նշանակվել է օրինական, բայց հեռացվել է՝ ապօրինի ճանապարհով, մյուս երեքը՝ ինքնահռչակվել են ՍԴ «նախագահներ»։

Կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, երբ ավարտեն ՀՀ Արարատի մարզի Դարակերտ գյուղում Հրայր Թովմասյանի հայրական տան կտուրի չափումները, ինչպես նաև Երևան քաղաքում գտնվող նոտարական գրասենյակների պատկանելության «ազգային անվտանգության ենթադրյալ սպառնալիք» հանդիսացող հանգամանքների համակողմանի և ամբողջական ուսումնասիրությունները ու որոշեն զբաղվել իրենց հիմնական առաքելությանը բնորոշ գործունեությամբ, ապա կարող են ուսումնասիրել այս հանրահայտ փաստերը, որից հնարավոր է պարզվեն իշխանության յուրացման, պաշտոնական լիազորությունների չարաշահման և ՀՀ Քրեական օրենսգրքով նկարագրվող այլ ենթադրյալ հանցագործությունների հանցակազմերի տարրեր։

Այս և այլ ապօրինությունների մասին ավելի մանրամասն ես կխոսեմ 2021 թվականի ապրիլի 14-ին, ժամը 10․30-ին ՀՀ վարչական դատարանի թիվ 19 նիստերի դահլիճում (ք․Երևան, Գարեգին Նժդեհի 23), որտեղ շարունակվելու է Արման Դիլանյանի կողմից ինձ՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ապօրինի կերպով հեռացնելու որոշման բողոքարկման հերթական դատական նիստը։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>