«Ռոմա»-ն հաղթեց «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման
Դիտել նաև
Վերաքննիչը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը
Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար․ Փաստաբանների պալատը՝ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման մասին
Հենրիխ Մխիթարյանը՝ իր չեղարկված գոլի մասին
Հենրիխ Մխիթարյանը գուցե կարիերան ավարտի այս մրցաշրջանի վերջում
Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է. Մելիքբեկյան
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Բոլոնիա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «գայլերին» հաջողվեց հանդիպման հաշիվը բացել առաջին կեսի վերջնամասում` աչքի ընկավ Պեդրոն: Երկրորդ խաղակեսում ոչ «Ռոմա»-ն իրացրեց իր պահերը, ոչ էլ «Բոլոնիա»-ն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մոտ մեկ ամիս չէր խաղում վնասվածքի պատճառով, մեկնարկային կազմում չէր, սակայն դուրս եկավ փոխարինման 68-րդ րոպեին:
«Ռոմա»-ն հաղթեց նվազագույն հաշվով: Այս տուրից հետո «մայրաքաղաքայինները» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում են 7-րդ տեղում և ունեն 54 միավոր: Առաջատարը «Ինտեր»-ն է, որն ունի 74 միավոր:

