Սիլվեստր Ստալոնեն դարձել է Թրամփի մասնավոր ակումբի անդամ
Ամերիկացի դերասան եւ կինոռեժիսոր Սիլվեստր Ստալոնեն դարձել է Դոնալդ Թրամփի «Մար-ա-Լագո» մասնավոր ակումբի անդամ։
Այս մասին հայտնում է FoxNews-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ինսայդերներից մեկի խոսքով՝ Ստալոնեին նախորդ ամիս նկատել են ակումբի հյուրերի շարքում։ Կա նաեւ լուսանկար, որում նա մյուս հյուրերի շարքում կանգնած է՝ բռունցքները վեր պահած։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ստալոնեն 35 միլիոն դոլար արժողությամբ կալվածք է գնել, որը գտնվում է Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում։ Կալվածքի տարածքում առկա են գլխավոր տուն, հյուրատուն եւ փոքրիկ տուն լողավազանի մոտ։ Գլխավոր շինությունը կառուցվել է 2014թ․-ին, ընդհանուր մակերերսը գերազանցում է 975 քառակուսի մետրը, այն հինգ ննջասենյակ ունի։