Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը
22
Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Պատերազմ Արցախում
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ)

Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Միով բանիվ, արձանագրենք, որ Հայաստանում քաղաքական, բարոյական ու տնտեսական ճգնաժամը նոր թափ է հավաքում։ Իրավիճակն էլ ավելի է բարդացնում կորոնավիրուսի՝ շարունակվող համավարակն ու առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը։ Համաճարակի երրորդ ալիքն արդեն իրողություն է, սակայն չկա համաճարակային իրավիճակի համապատասխան հսկողություն, իսկ այս պայմաններում վարակի տարածումը կասեցնելուն ուղղված հատուկ քայլերի մասին խոսելն անիմաստ է։ Սրան գումարվում է տնտեսության գահավիժումը, երբ բիզնես միջավայրի վատթարացման արդյունքում ներդրումները շարունակաբար պակասում են, տնտեսվարողները ստիպված են լինում դադարեցնել իրենց գործունեությունը։ Բիզնեսի գործունեության խաթարման արդյունքում նվազում են պետբյուջե մուտքագրվող գումարները, զուգահեռաբար ավելանում է բյուջեի վրա պետության պարտքային բեռը։ Իսկ իշխանություններին մնում է միայն ուրախանալ, որ կարողանում են գոնե դրսում պարտատոմսեր տեղաբաշխել և աշխատավարձ վճարել։

Մյուս կողմից էլ՝ դրամի շարունակվող արժեզրկումն ու ամենօրյա ահագնացող թանկացումներն են։ Եվ սա այն պարագայում, երբ մարդկանց եկամուտները չեն ավելացել, գնաճը սպառնում է բնակչության կենսամակարդակի կտրուկ իջեցմամբ։ Այս ամենի հետ մեկտեղ քաղաքական անկայունությունն ու անվտանգության հետ կապված ռիսկերը ավելի են մեծացնում տնտեսության մեջ առկա անորոշությունը, նպաստում համընդհանուր հուսահատությանն ու արտագաղթի նոր հոսքին։ Մինչ Հայաստանում սոցիալ-տնտեսական պայմանները բարդանում են, աշխարհում բազմաթիվ երկրների հաջողվում է հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները և դուրս գալ վերականգնման փուլ։ Բայց, որքան էլ զարմանալի է, եթե անցյալ տարի համավարակի բռնկմանը զուգահեռ իշխանությունները հակաճգնաժամային միջոցառումները դարձրել էին իրենց քարոզչության հիմնական առանցքը, ապա հիմա նրանց մոտ որևէ մոտիվացիա չկա նույնիսկ խոսել ահագնացող ճգնաժամից ու հակաճգնաժամային ռազմավարության անհրաժեշտությունից։ Էլ չենք ասում որևէ գործ անելու մասին: Այս իշխանությունները այդպիսի ունակություններ չունեն:

Նրանց հիմնական նպատակի մեջ է տեղավորվում որքան հնարավոր է դաժան իրականությունը թաքցնել բնակչությունից։ Նույնիսկ մտադրություն չկա նորից վերանայել բյուջեն ու տնտեսությունը վերականգնելու ուղիներ փնտրել։ Սրա փոխարեն իշխանությունները շռայլ են նոր խոստումներ տալու հարցում՝ անկախ նրանից՝ դրանք իրատեսական են, թե ոչ։ Բազմաթիվ տնտեսագետներ անընդհատ բարձրաձայնում են, որ այսօր էլ վիճակն օրհասական է, սակայն մոտ 4-5 ամիս հետո մեզ իրական արհավիրք է սպասվում, ի մասնավորի՝ գների աննախադեպ բարձրացում, դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ։ Ըստ էության, իշխանություններն այսօր առաջնային պլանում են պահում իրենց քաղաքական հարցերը՝ փորձելով գամված մնալ աթոռից և պահպանել սեփական իշխանությունը։ Նրանք պետբյուջեից դուրս են գրում փաստացի վերջին փողերը, որպեսզի հերթական պարգևավճարը բաժանեն ոստիկաններին ու չինովնիկների տարբեր խմբերի՝ ընտրություններին ինչ-որ հաջողություն գրանցելու համար։ Այլ կերպ ասած՝ առաջնորդվում են պահի ու նեղ քաղաքական շահի թելադրանքով, իսկ թե դրանից հետո ինչ կլինի, դա արդեն ոչ մեկին չի հետաքրքրում։

Մասնագետներից շատերը կարծում են, թե առկա է զուտ քաղաքական հաշվարկ, այն է՝ հիմա ծախսենք, հիմա օգտագործենք այդ հնարավորությունները, որպեսզի կարողանանք իշխանությունը պահել: Սրան զուգահեռ՝ պարտքեր են վերցնում, որոնք թույլ են տալու որոշ ժամանակ քիչ թե շատ ծախսեր անել, իսկ առնվազն հաջորդ տարվա համար արդեն նոր պարտք է հարկավոր լինելու, քանի որ չեն ուզում բյուջեն վերանայել: Տնտեսագետների գնահատմամբ, եթե տնտեսության մեջ ներկա միտումները պահպանվեն, ապա մի քանի ամիս հետո մենք արդեն համապարփակ ճգնաժամի առաջ ենք կանգնելու, համակարգային, երբ խնդիրներ ենք ունենալու բնակչության անգամ տարրական պահանջներն ապահովելու հետ կապված։ Սակայն ոչ հեռու ապագայի հետ կապված այս հանգամանքը իշխանություններին չի մտահոգում, նրանց համար միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորը, որ իրենք կարողանան մանիպուլացնել հանրությանը ու վերարտադրվել։ Իշխանավորներին օրուգիշեր միայն մի հարց է մտատանջում, թե ինչպես կարելի է մինչև վերջ պահել բաղձալի աթոռները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>